Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իշխանությունների համար շռայլ ու չհիմնավորված ծախսերը դարձան օրինաչափություն. «Փաստ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Տարիներ առաջ, երբ այսօրվա իշխանության ներկայացուցիչները (մասնավորապես Նիկոլ Փաշինյանը) ընդդիմադիր էին, օրուգիշեր քննադատում էին այն ժամանակվա իշխանություններին՝ ծախսերի ու գնումների հարցով, մատնանշում էին դրանց շռայլությունը և բարձրաձայնում կոռուպցիոն ռիսկերի մասին։

Իշխանության գալուց հետո ևս Փաշինյանը շարունակում էր բարձրաձայնել նախկին թալանի մասին, կոռուպցիան վերացնելու անհրաժեշտության մասին, պետական պարտքի մասին և այլ։ Անգամ իր իշխանության սկզբում փորձում էր ցույց տալ, թե ինչքան ժուժկալ է իր իշխանությունը, որ ինքն անհրաժեշտության դեպքում նույնիսկ հեծանիվով է աշխատանքի գնում։ Նրա թիմից մեկն էլ նույնիսկ մետրոյից էր նկարներ հրապարակում: Սակայն կարճ ժամանակ անց նրա իշխանությունը սկսեց կոպտորեն խախտել այն կարմիր գծերը, որոնք արդեն ընդդիմադիր Փաշինյանն էր սահմանել։ Այնպես որ, իշխանությունների համար շռայլ ու չհիմնավորված ծախսերը դարձան օրինաչափություն։ Նրանք իրենց համար սկսեցին շատ բարձր պարգևավճարներ սահմանել, աննպատակ գործուղումների գնալ ու թանկարժեք մեքենաներ ձեռք բերել, ընդ որում՝ աստղաբաշխական գումարներով։ Հիմա արդեն իշխանավորների թանկարժեք մեքենաների ձեռքբերումը Փաշինյանը դիտում է որպես հրատապ անհրաժեշտություն՝ դա բացատրելով նրանով, որ ծառայողական մեքենաները փչանում են։

Օրերս էլ հայտնի դարձավ, որ ավելի քան 500 հազար դոլար է վճարվել պետբյուջեից նոր մեքենաներ գնելու համար, որոնք փաստացի սպասարկելու են Փաշինյանին՝ որպես ուղեկցող մեքենա: Շռայլ ծախսերի ենք ականատես լինում ոչ միայն գնման, այլև ծառայողական մեքենաների ու կառավարական առանձնատների վերանորոգման հարցում։ Դրա համար էլ իշխանությունները փորձում են իրենց ճոխ գնումների թեման խցկել պետական գաղտնիքի շրջանակներում, որպեսզի հանրությունը հստակ պատկերացում չունենա դրանց մասշտաբների մասին։ Ընդհանրապես, այս իշխանության օրոք կատարված գնումների ծավալն ու անհրաժեշտությունը մեծամասամբ առնվազն հիմնավորված ու արդարացված չեն։ Օրինակ՝ առնվազն 650 հազար դոլարի գումար է տրամադրվել Երևանն ամանորյա տեսքի բերելու՝ մասնավորապես տոնածառների տեղադրման, ձևավորումների ու լուսավորության համար։ Ընդ որում՝ մեկ անձից գնումով, առանց մրցույթի: Այնինչ, Ամանորին նախապատրաստվելը հրատապություն չէր ենթադրում:

Իսկ հիմա Փաշինյանն իրեն թույլ է տալիս այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էր, այդ թվում՝ առանց մրցույթի, մեկ անձից գնումները, որը դարձել է այս իշխանության ամենասիրելի «գործիքը»: Զուգահեռ մամուլում բազմաթիվ հետաքննություններ են հայտնվում այն մասին, թե իշխանությունների հետ փոխկապակցված անձինք ինչպես են ներառվում գնումների գործընթացում կամ հազվադեպ մրցույթների ժամանակ առավելություններ ստանում մյուսների նկատմամբ։ Ամեն հարմար առիթի Փաշինյանը սիրում է հայտարարել, թե Հայաստանում «այլևս համակարգային կոռուպցիա չկա»:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։