Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իշխանություններին կոչ ենք անում դուրս գալ ՀԱՊԿ կազմակերպության անդամակցությունից. հայտարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այս տարվա սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիան ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերջնականապես վերացրեց այն պատրանքը, որ ՀԱՊԿ-ը պայմանագրի դրույթներին համապատասխան պաշտպանելու է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը արտաքին սպառնալիքներից։ Հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում, Ջավախքում եւ սփյուռքում վերջնականապես համոզվեց, որ ՀԱՊԿ-ը ՀՀ-ի անվտանգությունը ապահովվելու տեսանկյունից դատարկ կառույց է, որից ավելի շատ վնաս կա, քան օգուտ։
Հայաստանում ու Հայաստանից դուրս այս թեման մեծ քննարկումների առիթ է դարձել եւ գրեթե բոլորը միակարծիք են, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մնալը ավելի մեծ ռիսկեր է առաջացնում, քան տվյալ կազմակերպությունից դուրս գալը։

Այս հարց սփյուռքում գործող հայկական կազմակերպությունները եւս փորձել են հասկանալ թե որոնք են ՀԱՊԿ ում մնալու եւ դուրս գալու իրական ռիսկերը եւ ինչպիսի քայլերի պարտավոր են դիմել ՀՀ-ի իշխանությունները, որպեսզի ճիշտ որոշում կայացնեն ու ապահովվեն Հայաստանի տարածքային ամբողջականության անխախտելիությունը եւ ինքնիշխանության գոյությունը։
Եկեք տեսնենք թե ինչ վտանգներ գոյություն ունեն երկու պարագայում։

Եթե Հայաստանը հայտարարի, որ սառեցնում է իր անդամակցությունը կամ դուրս է գալիս տվյալ կառույցից, արդյոք ՌԴ-ն կարող է պատժիչ գործողություններ իրականացնել Հայաստանի նկատմամբ։ Կարճ ասած կարող է, բայց ինչպես է դա արտահայտվելու։

ՌԴ-ն կարող է արդյոք Ադրբեջանին դրդել հնարավոր նոր պատերազմի կամ լայնածավալ սադրանքի։ Իհարկե, կարող է եւ փորձելու է դա անել, սակայն եթե Ադրբեջանը արեւմուտքից հստակ ազդակներ ստանա, որ դրա համար ամենախիստ ձեւով պատժվելու է, նա չի գնա տվյալ քայլին պատժամիջոցների տակ չընկնելու վախի պատճառով։

Հաջորդը այն է, որ ՌԴ-ն փորձելու է գազային շանտաժ սկսել ՀՀ-ի նկատմամբ եւ կարող է մի քանի անգամ թանկացնել ու ընդհանրապես անջատել գազը տարբեր պատրվակներով։ Սա միանշանակ կարող է տեղի ունենալ, բայց այս հարցը մի կերպ տանելի եւ լուծելի հարցերի շարքին կարելի է դասել։ Իրանից եկող գազատարն էլ կարող է այդ հարցում օգնել, սակայն այստեղ եւս համարձակ քայլերի դիմելու կարիք կա։

Երրորդ վտանգը այն է, որ ՌԴ-ն կարող է փորձել իր գործակալների միջոցով բռնի հեղաշրջում իրականացնելու փորձի դիմել, ինչին նախկինում մենք արդեն ականատես եղել ենք։ Իրոք դրա վտանգը եւս կա, սակայն սա եւս հնարավոր է կառավարել կամ կանխել։

Կրկին անկեղծ լինենք ու խոստովանենք։ Հաջորդ վտանգը այն է, որ պատերազմի ընթացքը Ուկրաինայում կարող է փոխվել եւ ՌԴ-ի հաղթանակի դեպքում ՀՀ-ն խիստ կպատժվի։

Սակայն դա եւս շատ քիչ հավանական է, որովհետև պատերազմի այսօրվա ընթացքը հակառակն է հուշում բոլորին։

և, վերջապես, վերջին վտանգը այն է, որ հայերը ՌԴ-ում կսկսեն հալածանքների ենթարկվել ու մեծ ներհոսք կսկսվի Հայաստան։ Դրանից բացի մեր հայրենակիցները ՌԴ-ից գումար ուղարկելու խնդիր կունենան Հայաստանում բնակվող հարազատներին։ Նման իրավիճակի ականատես ենք եղել Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների լարվելու ժամանակ, սակայն դա երկար չի տեւել։

Վերոնշյալ բոլոր վտանգները հիմնականում կառավարելի կարող են դառնալ Հայաստանի իշխանությունների պատշաճ վերաբերմունքի ու արձագանքի պարագայում։ Հիմա փորձենք հասկանալ ինչ սպառնալիքներ ու խնդիրներ են առաջանում ՀԱՊԿ-ում Հայաստանի մնալու պարագայում։

Առաջին ու ամենամեծ վտանգը այն է, որ ՀՀ-ն մնալու է այն դժոխային շրջապտույտի մեջ, երբ Ադրբեջանը հետզհետե հարձակվելու, գրավելու եւ սպանելու է, իսկ ՀԱՊԿ-ն ոչինչ չի անելու ու նույնիսկ խանգարելու է ՀՀ-ին տարբեր ձեւերով։ Դա վերջին հաշվով կարող է հանգեցնել տարածքային ամբողջականության եւ սուվերենության կորստի։
ՀԱՊԿ երկրներից զենք չի գալու ու չի էլ թույլատրվելու արեւմուտքից զենք ներկրել։

Մեր համոզմամբ ՀԱՊԿ-ի կողմից լրտեսության վտանգ եւս չի կարելի բացառել ի օգուտ Ադրբեջանի, հաշվի առնելով տվյալ կազմակերպության անդամ երկրների ղեկավարների անձնական հարաբերությունները Ալիեւի հետ։

Նաեւ խնդիր է այն, որ միջազգային հանրությունը ՀՀ-ին ՌԴ-ի կողմից ձեւավորված դաշինքի մաս է շարունակելու համարել, ինչը խանգարելու է թե ռազմական աջակցության եւ թե քաղաքական աջակցության մասով։

Եւ վերջապես վերջին ու ոչ պակաս կարեւոր վտանգը այն է, որ ՀԱՊԿ-ի պատճառով ՀՀ-ն կարող է ստիպված լինել ներգրավվել Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում, հաշվի առնելով այն փաստը, որ հիմա ՌԴ-ն օկուպացրած տարածքները հայտարարել է իր մաս եւ կարող է փորձել գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները, քանզի չի կարող պահել գրավյալ տարածքները իր բանակի միջոցով։

Հաշվի առնելով բոլոր վերոնշյալ ռիսկերը մենք՝ ներքոստորագրյալներս կոչ է անում ՀՀ-ի իշխանություններին գտնել խիզախություն եւ կայացնել ՀԱՊԿ-ից դուրս գալու պատմական որոշում։

Սամցխե-Ջավախքի Մեիա Վերլուծական կենտրոն, Էդուարդ Այվազյան, Վրաստան

«Վրաստանի Հայ Համայնքային Հարթակ», Գիորգի Թումասյան, Վրաստան

Իսպանիայի «Արարատ» հայկական միություն

ԱՄՆ-ի Գեոպոլիտիկ Ակումբ

ԱՄՆ-ի «Հայդուկ» վետերանների միություն

Սփյուռքի Միասնության Հարթակ, ԱՄՆ

Սարգիս Ծատուրյան լրագրող, Ռուսաստանի Դաշնություն

Շահնուր Մինասյան Բելգիայի քաղաքական-հասարակական գործիչ

Տիգրան Ավագյան, քաղաքական-հասարակական գործիչ, Ուկրաինայի ՆԳՆ նախարարի տեղակալ 2014-2016թ․