Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իսկիա կղզում սողանքի հետևանքով մահացածների և անհետ կորածների թիվը հասել է 13-ի

Շաբաթ առավոտյան Իտալիայի Իսկիա կղզու Կազամիչոլա քաղաքում տեղի ունեցած զանգվածային սողանքի հետևանքով ութ մարդ է զոհվել: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի այդ մասին  հայտնել է SkyTg24 լրատվական ալիքը՝ վկայակոչելով Իտալիայի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար, փոխվարչապետ Մատեո Սալվինիին։

«Իսկիայում սողանքի հետևանքով ութ մարդու մահը հաստատվել է»,-ասել է նախարարը Միլանում հանրային միջոցառման ժամանակ։ Նրա խոսքով՝ եղանակային անբարենպաստ պայմանները բարդացնում են կղզում որոնողափրկարարական աշխատանքները։

Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքի հետևանքով անհետացել է առնվազն 13 մարդ, այդ թվում՝ մի երեխա։ Մի քանի տներ թաղվել են սողանքի տակ։ Ցեխի հոսքերը հեղեղել են քաղաքի փողոցները և վնասել բազմաթիվ մեքենաներ։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ Ուրբաթ օրը Իսկիայում 120 միլիմետր անձրև է տեղացել։