Իսպանացի պատգամավորներն այսօր Կոնգրեսի դիմաց «Կեցցե Անկախ Արցախը», «Ոչ Արցախի դեմ ագրեսիային» գրառումներով պաստառներով իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին:

Ակցիային մասնակցում էին պատգամավորներ իշխող Սոցիալիստական կուսակցությունից,կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք» կուսակցությունից, ինչպես նաև Բասկերի երկրի «Բիլդու» կուսակցությունից և մի քանի այլ կուսակցություններից:

Այդ մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից: