Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է՝ ԱլԳ պետությունների շարքում Հայաստանը դատական համակարգի անկախության մակարդակով բացարձակ առաջատար է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Կուրցիոյի այցը Հայաստան և հույս հայտնել, որ Հայաստանի և Իտալիայի Վճռաբեկ դատարանների միջև փոխգործակցությունը կզարգանա ու կիրականացվի փորձի արդյունավետ փոխանակում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դատական համակարգի բարեփոխումները ՀՀ կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկն են և հավելել, որ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների շարքում Հայաստանը դատական համակարգի անկախության մակարդակով բացարձակ առաջատար է: Վարչապետը ոլորտում իրականացվող բարեփոխումներն արդյունավետորեն իրականացնելու առումով շեշտել է ԵՄ գործընկերների հետ հետևողական և սերտ համագործակցության կարևորությունը:

Պիետրո Կուրցիոն վստահություն է հայտնել, որ Հայաստանի Վճռաբեկ դատարանի հետ քննարկումները կլինեն արդյունավետ, որոնք կնպաստեն ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, բարեփոխումների իրականացման գործընթացում համագործակցությանը: Նա նշել է, որ Հայաստանի և Իտալիայի Բարձրագույն դատական խորհուրդների միջև առաջիկայում ստորագրվելիք համագործակցության համաձայնագիրը ևս նոր ազդակ կհաղորդի փոխգործակցության ընդլայնմանը:

Վարչապետը դատական համակարգի անկախության ապահովումը համարել է ժողովրդավարության համար առանցքային նշանակություն ունեցող խնդիրներից մեկը: Նիկոլ Փաշինյանն անկախ դատական համակարգ ունենալու առումով կարևորել է քաղաքական կամքը, օրենսդրության հետևողական բարելավումն ու դատավորների սոցիալական երաշխիքների ամուր և հուսալի համակարգի ներդրումը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողական է վերջիններիս ապահովման գործում:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ