Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է Ղարաբաղում հայերի իրավունքների, քան կարգավիճակի մասին»․ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի անվտանգությանը նվիրված ասուլիսում հայտարարել է ադրբեջանական կողմի պատրաստակամության մասին՝ ապահովելու Ղարաբաղի հայերի իրավունքները. «Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, պատրաստ է քննարկել դա, երաշխիքներ տալ Ղարաբաղի հայերին՝ կապված այն իրավունքների հետ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»։

«Իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է Ղարաբաղում հայերի իրավունքների, քան կարգավիճակի մասին», հավելել է Լավրովը։

Ինչպես եւ սպասելի էր, Արցախի կարգավիճակը ոչնչացնելու դերը Մոսկվա-Երեւան համաձայնությամբ պետք է ստանձներ ՀՀ ղեկավարությունն իր ագենտուրային պարտավորությունների շրջանակում՝ Մոսկվայի չքմեղությամբ ու Բաքվի «իրավունքների» հաստատմամբ։ Ռուս տերն ու նրա ստրուկ նիկոլը անհետացման շեմին են՝ իրար կպած չորացած աղտեղանքի պես։

Հետաքրքիր է՝ հայերի իրավունքներ ասելով՝ սումգայիթի հայկական կոտորա՞ծը, թե այն ժամանակ ռուսական Քիշինյովում հրեաների կոտորածը նկատի ունի խեղկատակի դերը ստանձնած Քալանթարովը։