Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ջեյք Սալիվանը Թուրքիայի իշխանությունների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կիրակի օրը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալինի հետ՝ «Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջընթացը» քննարկելու համար։

Նախապես չհայտարարված հանդիպման մասին հայտարարել է Սպիտակ տունը։ Հաղորդվում է, որ զրուցակիցները ընդգծել են այն փաստը, որ Թուրքիան դատապարտում է ուկրաինական տարածքների բռնակցման Ռուսաստանի գործողությունները։

Հիշեցնենք, որ միևնույն ժամանակ Անկարան դեմ է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին և սերտ կապեր է պահպանում ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ: Թուրքիան քննադատել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և Կիևին մատակարարել մարտական անօդաչու սարքեր։

Հանդիպման ընթացքում Սալիվանը և Քալին քննարկել են նաև «աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, երկխոսության և դիվանագիտության կարևորությունը Միջերկրական ծովի արևելյան հատվածում տարաձայնությունների կարգավորման գործում և դատապարտել Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի անօրինական բռնակցման փորձը»,- ասվում է հայտարարության մեջ։

Սալիվանը գովասանքի խոսքեր է հղել Թուրքիային համաշխարհային պարենային անվտանգության բարելավմանն ուղղված ջանքերի վերաբերյալ՝ ուկրաինական հացահատիկի արտահանումը խթանելու և ուկրաինացի ռազմագերիներին և Ռուսաստանի կողմից պահվող ԱՄՆ երկու քաղաքացիներին գերությունից ազատելու ուղղությամբ դիվանագիտական աշխատանքներ տանելու համար, ասվում է հայտարարության մեջ:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա