Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ջրի մաքրման կայանների ջրընդունիչներն ու այնտեղից սկիզբ առնող ջրագծերը շարունակաբար սառցակալում են. պարզաբանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանի որոշ բնակավայրեր՝  Վանաձոր, Դիլիջան, Բերդ, Կապան, Մեղրի և այլ քաղաքներ, լիովին կամ մասնակի ջուր են ստանում մակերևութային աղբյուրներից՝ հիմնականում լեռնային գետակներից, որոնք ներկայում տեղումների խիստ անբավարարության պատճառով սակավաջուր են դարձել:

Դրան էլ ավելացել է շատ ցածր ջերմաստիճանային ֆոնը սարերում, հատկապես գիշերային ժամերին, ինչի հետևանքով սակավաջուր դարձած գետերը, դրանց վրա կառուցված Ջրի մաքրման կայանների /ՋՄԿ/ ջրընդունիչներն ու այնտեղից սկիզբ առնող ջրագծերը շարունակաբար սառցակալում են:

Վեոլիա թիմն այս օրերին ջրաղբյուրներում գիշեր-ցերեկ հերթափոխով իրականացնում է սառույցների կոտրման ու հալեցման, ջրատարների տաքացման աշխատանքներ՝ գետակներում առկա ջուրը նախ ՋՄԿ-ներ՝ մաքրման ու քլորացման, այնուհետև՝ սպառողներին հասցնելու համար:

Կից լուսանկարներում երևում է, թե ինչպես են հանրապետության տարբեր ջրաղբյուրներում՝ մասնավորապես Դիլիջանը, Վանաձորը և Մեղրին սնող իրականացվում մշտական աշխատանքներ սպառողներին հնարավորինս կայուն և երկարատև ջրամատակարարմամբ ապահովելու համար:

Վեոլիա ջուր ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը անբարենպաստ եղանակներով պայմանավորված կենցաղային անհարմարությունների համար և հիշեցնում, որ որոշ բնակավայրերում ջրամատակարարման ժամանակացույցի խախտումների մասին կարող եք տեղեկանալ մեր՝ facebook.com/veolia.armenia էջից կամ Veolia.am պաշտոնական կայքից` https://bit.ly/3wBpGJ3

Վեոլիա ջուր ՓԲԸ