Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քաղաքագետ. Հայաստանում քաղաքական համակարգը վերջնականապես տապալված է ու այդ ամենը 2018-ից չի սկսվե

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Եկեք ինքներս մեզ չխաբենք, Հայաստանում քաղաքական համակարգը վերջնականապես տապալված է ու այդ ամենը 2018-ից չի սկսվել: 2018-ին տեղի ունեցած տրագիկոմեդիան ընդամենը մահացող քաղաքական համակարգի դրամատիկ հանգրվաններից մեկն էր, ոչ ավելին: Ամեն ինչ ավելի խորքային պատճառներ ունի:

Ինչ ենք հասկանում, ասելով քաղաքական համակարգ:

Քաղաքական համակարգը պետության կառավարման առանցքն է, երբ ստեղծվում են կուսակցություններ, որոնք ընտրությունների արդյունքում ստանձնում են պետության կառավարման ղեկը: Այդ կուսակցությունները, գործելով օրենքի շրջանակում, հանդիսանում են երկրի քաղաքական համակարգի առանցքները:

Երբ կուսակցությունները առհասարակ հանրային հեղինակություն չունեն, չեն հանդիսանում հանրային-քաղաքական ինստիտուտներ, այլ մեկ, կամ մի քանի անձի շուրջ միավորված ամբոխ են, առանց սկզբունքների, աշխարհայացքի, ներքին խաղի կանոնների, ապա այդ դեպքում կարող ենք ասել, որ երկիրը քաղաքական համակարգ չունի ու ընթանում է տարերային եղանակով:

Սա պետք է փաստել ու, որպես եզրակացություն, չպետք է այդ չկայացած խմբավորումներից ինչ-որ բան պահանջել, առավել ևս իրենց հետ ինչ-որ հույսեր փայփայել: Նախ թող ինքներն իրենց կարողանան փրկեն, որից հետո խոսենք, թե իրենք ոնց են երկիրը փրկելու»։