Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քանաքեռցի Տույի սպանության քրեական գործով մաս կա անջատված. մեկ անձի փնտրում են. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն` քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի` քանաքեռցի Տույի գործով մաս կա անջատված, որով ՀՀ քննչական կոմիտեում քննությունը շարունակվում է: Ասել է թե՝ քրեական հեղինակության սպանությունից անցել է գրեթե մեկ տարի, եւ իրավապահները դեռես մեկ անձի փնտրում են, որն այդ օրը եղել է Արտյուշ Սիմոնյանի տանը եւ նրա մտերիմներից է:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի քանաքեռցի Տույի, Աժ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի եւ եւս երկու անձանց սպանության դեպքով։ Եվ ահա քրեական գործը դատարանում է եւ այն մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Մանվել Շահվերդյանին։

ArmLur.am-ին ուշագրավ հանգամանք է հայտնի դարձել։ Սպանված ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանին, որը կրակոցների ժամանակ մահացավ իր սեփական տան բակում:

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:36-ի սահմաններում, Երևան քաղաքի Քանաքեռ 16-րդ փողոցի 16 Ա տան բակում, կրակոցներ էին հնչել սպանվել էր Արթուր Ղազարյանը, Արայիկ Խաչատրյանը և Արթուր Բորյանը եւ Աժ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանը: Այս գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել Նախկին պատգամավորի մյուս երկու որդիները եւ նրանց տանը գտնվող բարեկամներից մեկը` Արսեն Ալեքսանյանը, մյուս որդին ազատության մեջ է։ եւ դեռես մեկ անձ էլ հետախուզման մեջ:

Քնար Մանուկյան