Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՔԿ-ն սկսել է Ադրբեջանի կողմից Հայաստանին վերադարձված հայ զինծառայողի դիերի նույնականացման գործընթացը

ՀՀ Քննչական կոմիտեն սկսել է Ադրբեջանի կողմից Հայաստանին վերադարձված հայ զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը:

«Նոյեմբերի 28-ին հակառակորդի կողմից հայկական կողմին է վերադարձվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված և առ այսօր Ադրբեջանի տիրապետության և վերահսկողության ներքո գտնված ՀՀ զինված ուժերի 13 զինծառայողների դիեր։

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ նշված ագրեսիան իրականացնելու փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վերոնշյալից բխող անհրաժեշտ միջոցառումներ։

Մասնավորապես, արդեն սկսվել է դիերի նույնականացման գործընթաց, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ»,- գրել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։