logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo
star Bookmark: Tag Tag Tag Tag Tag
Armenia

ՔԿՀ վարչակազմի գործառույթները շատ հաճախ կատարում էին «զոն նայողները»

Lragir.am-ի հարցերին պատասխանել է ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը

Տիկին Հարությունյան, Դիտորդական խումբն այս օրերին ուսումնասիրում էր քրեակատարողական հիմնարկներում սեպտեմբերի 5-ին արձանագրված անհնազանդության դրսևորումների պատճառները: Պաշտոնապես հայտնի է, որ հարուցվել է քրեական գործ, բայց անհնազանդության ակցիայի պատճառների մասին պաշտոնական պարզաբանումները շատ քիչ են, չնայած հայտնի է, որ ընդզվումը կապված է քրեական ենթամշակույթը քրեականացնող օրենսդրության հետ: Ի՞նչ եք պարզել այս օրերին:

Այո, անհնազանդությունը պայմանավորված է եղել վերջերս կատարված օրենսդրական փոփոխություննեի հետ: Մասնավորապես, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի համար համապատասխան փոփոխություններ եղան Քրեական օրենսգրքում: Դա առաջացրեց ընդվզում, ինչը մասամբ սպասելի էր, որովհետև երևույթի դեմ պայքարը տրամաբանորեն նաև ենթադրում էր դրա դեմ ըմբոստության որոշ դրսևորումներ: Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո: Բարեբախտաբար կարճ ժամանակահատվածում քրեակատարողական վարչության և նախարարության կողմից կատարվել են համապատասխան գործողություններ, կարողացել են նրանց հանգստացնել և պահել վերահսկողության տակ: Թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները, չենք կարող կանխատեսել:

Բայց սպասվո՞ւմ են այլ ընդվզումներ:

Ես չեմ բացառում, որ կկրկնվի, բայց չենք էլ կարող հստակ ասել:

Ո՞րն է նրանց պահանջը, պահանջում են, որ պայքար չմղվի՞ քրեական ենթամշակույթի դեմ, որ այպես կոչված «զոն նայողները» շարունակե՞ն «զոն նայել»:

Պահանջի մասին որոշակիություն չկա: Պարզ է միայն այն, որ օրինագծի և հայտարարված պայքարի նկատմամբ կա որոշակի անվստահություն և անհամաձայնություն: Այն գործառույթները, որոնք երկար ժամանակ պետք է իրականացվեին քրեակատարողական հիմնարկների վարչակազմի կողմից, իրականացվել է հենց այդ մշակույթի կրողների առանձին խմբերի կողմից, ովքեր որոշակի արտոնություններ ու առավելություններ են ունեցել և այս գործառույթները վերցրել են իրենց վրա: Հիմա ամեն ինչ բերվում է օրինական դաշտ, բնականաբար, սպասվում էր նման վիճակ:

Ես ուզում եմ մեկ բան ընդգծել՝ պայքարը, կլինի դա օրենսդրական մակարդակում, թե պրակտիկայում ցանկացած գործողության միջոցով, պետք է լինի օրինականության սահմաններում: Նկատի ունեմ, որ մարդու իրավունքի որևէ խախտում չպետք է թույլ տրվի՝ անկախ նրանից, թե դիմացինն ինչ խմբի հետևորդ կամ ինչպիսի հայացքների կրող կլինի: Այսինքն՝ այստեղ մենք շատ լուրջ անելիքներ ունենք: Պետությունը, նախարարությունը, որը ստանձնել է այս փոփոխությունները, պետք է շատ զգույշ լինեն, որպեսզի պայքարը լինի օրինականության սահմաններում: Ցանկացած իրավունքի խախտում, տվյալ դեպքում, ազատազրկված անձանց իրավունքի խախտում մենք չպետք է ունենանք:

Ձեր դիտորդական գործողությունների արդյունքում ի՞նչ եք արձանագրել, քրեական ենթամշակույթի առումով շատ վա՞տ է ՔԿՀ-ներում վիճակը:

Մենք պարբերաբար՝ սկսած մեր տարեկան զեկույցներից, այդ թեմային անդրադարձել ենք: Խոսել ենք երևույթի առկայության մասին և դրա բացասկան ու վնասակար հետևանքների մասին, ինչն առաջացնում է մի շարք կործանարար հետևանքներ: Այն, ինչ կատարվում է, դուրս է օրինականության դաշտից, որովհետև այն կանոնները, մոտեցումները, որոնցով առաջնորդվում են, հարցերի ու ներքին հարաբերությունների լուծումն է իրականացվում, դեմ է օրենսդրական կարգավորումներին: Եվ փաստացի ՔԿՀ վարչակազմը շատ հաճախ իր գործառույթները չի իրականացնում, դրա իրականացումը վստահված է այդ մշակույթի կրողներին, առանձին խմբերի:

Միայն օրենսդրական փոփոխությունները բավարա՞ր են այս խնդիրները լուծելու համար, թե՞ այլ քայլեր էլ պետք է արվեն:

Օրենքի նախագծի առանձին դրույթների մասին Դիտորդական խումբը գրավոր կարծիք է ներկայացրել: Նախագծի նախնական տարբերակը, որը տարածվեց, խնդիրներ ուներ իրավական որոշակիության հետ կապված: Երբ մենք նման լուրջ քայլ ենք կատարում և պայքար ենք սկսում նման դաշտում, ցանակացած օրենսդրական նախաձեռնություն պետք է հնարավորինս կոնկրետ և հասկանալի ու պարզ լինի նաև կիրառողի համար: Թե որքանով այդ ամենը պրակտիկայում կիրականացվի, ժամանակը ցույց կտա: Բայց օրենսդրական մակարդակից զատ, մենք շատ անելիքներ ունենք նաև պրակտիկ միջոցառումների դաշտում: Պայքարն ինքնին համալիր պրոցես պետք է դիտարկել, համալիր գործողությունների ամբողջություն, որտեղ օրենսդրական փոփոխությունների իրականցումը միայն առաջին քայլը պետք է լինի և ուղեկցվի շարունակական պրակտիկ գործողություններով: Իսկ այդ պրակտիկ գործողությունները հետևյալն են, օրինակ, անձնակազմի կարողությունների զարգացում, սոցիալական, ֆինանսական երաշխիքների բարձրացում, ազատազրկված անձնաց սոցիալականացման, ռեաբիլիտացիայի ակտիվ ու արդյունավետ ծրագերրի ներդրում և այն:

All rights and copyright belongs to author:
Themes
ICO