Armenia

Քոբի Բրայանթի հայ օդաչուն կարծում էր` ուղղաթիռը բարձրանում է, մինչդեռ այն իջնում էր

Քոբի Բրայանթի հայ օդաչուն կարծում էր` ուղղաթիռը բարձրանում է, մինչդեռ այն իջնում էր

PanARMENIAN.Net - Լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթին և ևս 7 ուղևորի տեղափոխող և թանձր մառախուղի պատճառով կործանված ուղղաթիռի ամերիկահայ օդաչուն կարգավարներին հաղորդել է, որ բարձրանում է, մինչդեռ ուղղաթիռն իջնում էր։ Այդ մասին ասվում է քննչական փաստաթղթերում, գրում է The Guardian-ը։

Ամերիկահայ Արա Զոբայանը կապ է հաստատել ավիակարգավարների հետ և ասել, թե բարձրանում է 4000 ֆուտով, մինչդեռ ուղղաթիռը փաստացի անկում էր և կործանվեց՝ բախվելով սարին։ ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի զեկույցում ասվում է, որ Զոբայանը, հավանաբար, «սխալ է հասկացել» ուղղաթիռի բարձրությունը, ինչը պատահում է, երբ օդաչուն ապակողմնորոշված է վատ տեսանելիության պայմաններում։

Աղետից հետո փորձագետներն ասում էին, որ թռիչքի հետագիծը վկայում էր` Զոբայանը կորցրել է կողմնորոշումը։

1700-էջանոց զեկույցը եզրակացություն չի ներկայացնում, թե ինչն է եղել վթարի պատճառը՝ այն ավելի ուշ կհրապարակվի։

Հունվարի 26-ին հայտնի դարձավ, որ Կոբի Բրայանթը զոհվել է կալիֆորնիական Կալաբասասում տեղի ունեցած ավիավթարում։ Խումբն ուղևորվելիս է եղել Mamba Sports Academy-ի մանկապատանեկան բասկետբոլի խաղին: 50-ամյա Զոբայանը հայտնի է եղել որպես փորձառու օդաչու և թռիչքների հրահանգիչ:

Football news:

Gasperini on two penalties for Juve: They are above any rules in Italy. Did we have to cut off our hands?
Sarri Pro 2:2 with Atalanta: We played with one of the best teams in Europe right now
Pep Guardiola: Manchester City have won a place in the Champions League on the pitch. I hope that UEFA will allow us to play
Atalanta extended their unbeaten streak to 14 games and is ranked 3rd in Serie A
Ronaldo scored his 27th goal in Serie A, converting a penalty in the game against Atalanta. Immobile has 29 balls
Sterling scored 27 goals for the season and broke his record. He scored a hat-trick against Brighton
Three Atalanta players have scored 15+ goals in the Serie A season. This is the best result since 1952