Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՔՊ-ական թեկնածու չունեցող Ճամբարակում հաղթել է գործող համայնքի ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է միայն գործող համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը: Այս համայնքում թեկնածու չի առաջադրել անգամ գործող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը:

Ընտրություններին մասնակցել է 5375 քաղաքացի: Նրանցից 5257-ը ձայն է տվել Դեմոկրատական այլընտրանք կուսակցությանը, որի թեկնածուն էլ Վազգեն Ադամյանն էր:

Հավելենք, որ երեկ տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր, Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ:

Ն.Հ.