Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՔՊ-ն ջնջել է «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունն ու գրել «Ղարաբաղի հայություն». Սաղաթելյան

«Ընդդիմությունն այսօր հրավիրել է արտահերթ նիստ մեր օրակարգով, որի նպատակն է Հայաստանի Ազգային ժողովը հանդես գա հայտարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը, ինչպես նաև մի շարք հարցերով տա հիմնական գնահատականները»,-  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ իրենց պատրաստած հայտարարությունը երեք հիմնական սկզբունքի վրա է հիմնված. «Առաջին, հայտարարության մեջ հստակ նշվում է Արցախի ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի, ինչպես նաև Հայաստանի հանձնառության մասին: Հայտարարության տեքստը ներկայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իրենք ներկայացրել են իրենց առաջարկությունները:

Իրենց առաջարկության մեջ ջնջել են «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը, դրա փոխարեն ավելացրել են «Ղարաբաղի հայություն»: Որտեղ կա ինքնորոշման իրավունքի իրացում, ջնջել են, ինչպես նաև Հայաստանի հանձնառության մասը»։

Ի.Սաղաթելյանը նշեց, որ ՔՊ-ն հայտարարության բուն տեքստն ամբողջությամբ աղավաղել է:

«Ստացվում է՝ Ֆրանսիայի ԱԺ-ն և Սենատը հանդես են գալիս  հայտարարությամբ, Արցախի խորհրդարանը հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ Հայաստանի ԱԺ-ն հրաժարվում է նման հայտարարությամբ հանդես գալուց»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ  հայտարարության մեջ որևէ քաղաքական գնահատական չկա, բացառապես այն վերաբերում է Արցախին և Հայաստանին:

«Եվս մեկ փաստ, ապացույց, որ այս իշխանությունը հեռացել է սպասարկելու Հայաստան և Արցախի շահերը, ինքն իր այս քաղաքականությամբ շարունակում է սպասարկել Թուրքիայի և Ադրբեջանի ազգային շահերը։ Ուրիշ որևէ բացատարություն այս պահվածքի մեջ չկա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։