Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՔՊ-ն քվեարկությամբ համաձայնություն տվեց Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ինչպես հայտնել էինք, ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հրապարակվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երրորդ միջնորդագիրը, ըստ որի՝ Սեյրան Օհանյանը, 2008թ․ ապրիլից մինչեւ 2016թ․-ը զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ «Դողագործ» ընկերությանը պատկանող տարածքները փոխանցվել են մասնավոր անձի։ Մասնավորապես, Վահե Յաքուբյանը և հանցավոր խմբի մյուս անդամները պետության՝ 5 մլրդ 884 մլն 300 հազար դրամ արժողությամբ անշարժ գույքերի դիմաց վճարել են 5 մլրդ 181 մլն 300 հազար դրամով պակաս գումար, այսինքն՝ շուկայական արժեքի ընդամենը շուրջ 12 %-ը, և խաբեության եղանակով հափշտակել դրանք: Իսկ Սեյրան Օհանյանը ՊՆ-ի հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի անշարժ գույքերն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով դրանք:

ԱԺ-ում այսօր ամփոփվեցին փակ, գաղտնի քվեարկության արդյունքները։ Քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել են 68-ը։ Կողմ է քվեարկել հենց 68 պատգամավոր։ Միջնորդագրերն ընդհանուր երեքն էին։ Երկրորդի քվեարկությանը կողմ է քվեարկել 66 պատգամավոր, իսկ երրորդին՝ 68 պատգամավոր։ Նշենք, որ քվեարկությանը մասնակցել են ՔՊ-ի պատգամավորները։ Մի դեպքում երկու ձայնի տարբերություն կա, որովհետեւ նրանցից երկուսը դեռ չունեն գաղտնիության թույլտվություն։

Հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 7-ին առաջին միջնորդագրի հրապարակման ժամանակ պարզ էր դարձել, որ ըստ ԱԱԾ-ի ձեռքբերած տվյալների՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ մասնավորապես, հողային օրենսգրքի խախտմամբ երկու զորամասերի՝ «Երասխ 1»-ի եւ «Երասխ 2»-ի տարածքները, որոնք ՊՆ-ի սեփականությունն են հանդիսացել, օտարվել են եւ անհամեմատ էժան գնով վաճառվել, իսկ X զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ ստացել գումար․ խեղաթյուրվել է նշյալ գույքի իրական պատկանելիությունը։

Սեյրան Օհանյանի պարզաբանումներն՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ