Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՔՊ-ն կմասնակցի ընդդիմադիրների նախաձեռնած արտահերթ նիստին

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով, պայմանավորվել են, որ այսօրվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշակի փոփոխություններ կկատարի և վաղը օրվա ընթացքում իրենց գործընկերների հետ աշխատանքային կարգով դրանք կքննարկեն։

«Հայտարարության տեքստում կան կետեր, որոնք ընդունելի են, կան կետեր, որոնք շուրջ պետք է աշխատել։ Եթե փոփոխություններ չկատարվեն, ընդհանուր հայտարարի չգանք, դեմ քվեարկենք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ արտահերթի օրակարգում մեկ հարց է՝  «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ»։ Հեղինակել է  «Հայաստան» խմբակցությունը։ Հայտարարության տեքստը և հիմնավորումը՝ այստեղ։