Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կադիրով․ Պուտինն ասել է, որ ինձ գեներալ-գնդապետի կոչում է շնորհել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, ով վերջերս քննադատել էր ռուս գեներալներին, այդ թվում՝ գլխավոր շտաբի պետին, իր տելեգրամ ալիքում հայտնել է, որ իրեն գեներալ-գնդապետի կոչում են շնորհել։ Այսօր նրա ծննդյան օրն է՝ նա 46 տարեկան է։

Սա նրա երրորդ գեներալական կոչումն է, եթե տեղեկությունը հաստատվի։ Բաց տվյալներով՝ նա 2009 թվականին 33 տարեկան հասակում դարձել է միլիցիայի գեներալ-մայոր, 2020 թվականին տեղափոխվել է Ազգային գվարդիա և պահպանել գեներալ-մայորի կոչումը, իսկ Ուկրաինայում պատերազմ սկսելուց մեկ ամիս անց ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Գեներալ-գնդապետից վեր միայն բանակի գեներալն է։

«Ռուսաստանի նախագահն ինձ գեներալ-գնդապետի կոչում է շնորհել: Հրամանագիրն ընդունվել է 709 համարով: Այդ մասին ինձ անձամբ է հայտնել Վլադիմիր Վլադիմիրովիչը և շնորհավորել»,- ասել է Կադիրովը: