Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Կան զոհվածներ, կորածներ, անտառի մեջ գտնվողներ․ մենակ անտառապահին ենք տեսել»․ անհետ կորածի հարազատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Մեզ պատասխանեցին, որ սպասենք։ Ասացին՝ որոնողական աշխատանքներ են կատարվում։ Եթե լուր ունենան՝ կասեն»,-ՊՆ-ի անցակետի դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սեպտեմբերի տասներեքին ՀՀ սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ անհետ կորած Անթանյան Սամվելի հորեղբայրը՝ Հայկ Անթանյանը։ Հիշեցնենք, որ մոտ քառասուն անհետ կորած ծնողներ այսօր ՊՆ էին եկել։

Սեպտեմբերի 13-ից ծնողները Ներքին հանդում ծառայող Սամվել Անթանյանից ոչ մի լուր չունեն։ Հորեղբոր խոսքով՝ նա երկու ամսվա զինծառայող էր, եւ մարտական դիրքեր է գնացել առանց որեւէ վերադաս պատասխանատուի․ «Չգիտենք, թե քանի հոգով են եղել։ Ամսի 12-ի գիշերը՝ ժամը տասին, բարձրացել են շինարարական աշխատանք անելու։ Կան զոհվածներ, կորածներ, անտառի մեջ գտնվողներ, բայց ոչ մի բան չգիտենք։ Ասում են, որ տղաներին տեսել են շինարարական աշխատանք անելուց, հետո էլ չեն տեսել։ Հրամանատար չկա։ Եղել ենք գնդում՝ պատասխանող չկա։ Զորամաս գնացել ենք՝ պատասխանող չկա։ Հրամանատարին ենք ուզում, ասում են՝ «պոստերում ա»։ Գնում ենք «պոստեր», ասում են՝ իջել է զորամաս։ Դիվիզիոնի հրամանատարի մասին է խոսքը»։

Հայկ Անթանյանի խոսքով՝ տեղանքը, որտեղ պետք է որոնողական աշխատանքներ անել, զննում են միայն տեղանքին ծանոթ անտառապահները․ «Առաջարկել ենք մասնակցել։ Մեզ պատասխանեցին, որ չենք կարող, որովհետեւ անտառներին ծանոթ չենք։ Անտառապահից բացի՝ ոչ մեկին չենք տեսել»։

ՊՆ անցակետի ներսում՝ լարված մթնոլորտում, ծնողների բղավոցներն էին, հուզված բացականչություններն ու մեղադրանքները պատասխանատուների հասցեին։ ՊՆ-ից մի ներկայացուցիչ էր իրենց հետ խոսում։ Ռազմական ոստիկանությունը լրագրողներին թույլ չէր տալիս անցակետի ներսում նկարահանումներ անել։ Ծնողները հուսահատ ելումուտ էին անում, ասում՝ «անտերանոց ա», գնում են մի կառույցից մյուսը, բայց որդիների ճակատագրի համար որեւէ մեկը պատասխանատու չէ։ ՊՆ էին եկել նաեւ ծնողներ, որոնց որդիները, իրենց պնդմամբ, գերության մեջ են կամ զոհվել են, բայց մարմինները չկան։

Ծնողներից մեկն էլ տեղում տեսախցիկների առաջ զանգեց ՊՆ թեժ գծին՝ փաստելու համար, որ պատասխանող չկա։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ