Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կառավորությունն այսօր հավանություն կտա նվազագույն աշխատավարձը 75 000 դրամ սահմանելու օրինագծին

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում հավանություն կտա «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերով առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 68,000 ՀՀ դրամից դարձնել 75,000 ՀՀ դրամ:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2005 թվականին սահմանվել է 13,000 դրամ, որը, պարբերաբար բարձրացնելով, 2020 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 68,000 դրամ։

ՀՀ կառավարության 18.08.2021 N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի համաձայն՝ կառավարությունը մինչև 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85,000 դրամ սահմանելու ուղղությամբ։ Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները…

Նշվածով պայմանավորված` ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշների ուսումնասիրության արդյունքում Նախագծով առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68,000 ՀՀ դրամից դարձնելով 75,000 ՀՀ դրամ և, ըստ այդմ, սահմանել գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող կամ ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նոր նվազագույն չափեր (համապատասխան հաշվարկը կցվում է): 
Նախագծով նախատեսվել են նաև հստակեցնող, իրավակիրառ պրակտիկայից բխող որոշակի խնդիրների լուծման և ներկայում ՀՀ օրենսդրությամբ (օրինակ, հարկային օրենսդրությամբ) սահմանված եզրույթների միասնական կիրառությունն ապահովելու նպատակով որոշակի փոփոխություններ։ Նույնական փոփոխություններ են առաջարկվում նաև «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով»։