Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ Երևանը դառնա Դոմբաս․ Երվանդ Բոզոյան

«Ասում են՝ «քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ»,այդ սկզբունքով են Հայաստանում քաղաքական վերնախավ ձևավորում ու ձևավորվեց»,- այս մասին «Սրընթաց զարգացումների շեմին» թեմայով քննարկման ընթացքում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նրա խոսքով՝ մենք քաղաքական վերնախավ ունենալու փոխարեն, ունեցանք վարչադեմոկրատական վերնախավ, ինչի հետևանքով վերլուծական միտքը կտրված է եղել թե հանրային կարծիքից և թե քաղաքական համակարգից։

«Հայաստանում 2018 թ-ին այդ մարդիկ լուսնից  չիջան, նրանք վերցրեցին իշխանությունն ու հետևողական ձևով փլուզեց պետականությունը»,- ասաց նա և հավելեց․ 

«Մենք դեռ չենք տեսել, թե ինչ է նշանակում պետականության փլուզում: Մարդիկ, որ հիմա լսում են պետականության փլուզում, դեռ չեն պատկերացնում, թե իրենց ու իրենց ընտանիքների գլխին ինչ է գալու մի քանի ամիս, կամ մաքսիմում մեկ տարի հետո, որովհետև իրենց ոչ ոք չի բացատրել, թե ինչ է դա։ Հայաստանում առկա վտանգները ոչ ոք չի պատկերացնում, ցավոք սրտի չի պատկերացնում նաև քաղաքական վերնախավի մեծ մասը։ Այսօրվա իշխանությունն ունի վտագի պատկերացումը և լավ վախեցած է դրանից։ Ըստ էության, այս իշխանությունը կանգնած է դժվար երկընտրանքի առաջ՝ «փրկել պետությունը, թե՞ փրկել անձին» խնդրին է դրված։ Հայաստանի գոյության խնդիրը կանգնած է շատ առարկայական մակարդակով՝ լինել, չլինելու հարց է։ Երբևիցե Հայաստանն այս վիճակի մեջ չի եղել։Մի քանի ամիս հետո կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ Երևանը դառնա Դոմբաս կամ Դամասկոս»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։