Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Կարծում եմ՝ մինչեւ ՀԱՊԿ հաջորդ նիստն այդ փաստաթուղթն ինչ-որ պահի կլինի սեղանին»․ ԱԺ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ինչպես հայտնի է, Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ նիստից հետո առաջարկվող փաստաթուղթը ՀՀ-ի կողմից չստորագրվեց։ Հաշվի առնելով այն, որ հիմա քննարկումներ են գնում այդ փաստաթղթի շուրջ, արձագանքները հիմնականում դրա շուրջ ձեւակերպումների վերաբերյալ են»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ վերջերս Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ՀՀ-ին օգնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը ստորագրելուց։

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ գործընթացը շարունակվում է․ «Դա արձանագրում է, որ կա խնդիր, ինչը երկրորդեց նաեւ Ստանիսլավ Զասը։ Կարծում եմ՝ բոլոր արձանագրումները պետք է հաշվի առնեն փաստաթղթի փոփոխություններում․ այն հետո դրվելու է սեղանին՝ քննարկման։ Ժամկետ չկա։ Կարծում եմ՝ մինչեւ հաջորդ նիստն այդ փաստաթուղթն ինչ-որ պահի կլինի սեղանին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ