Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կայացել է ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ Քաղաքացիական հասարակության խմբակցության ընտրական հանձնաժողովի առաջին նիստը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի գրասենյակում կայացել է ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Բազմաշնորհառու խմբի (ԲՇԽ) Քաղաքացիական հասարակության խմբակցության (ՔՀԽ) Ընտրական հանձնաժողովի առաջին նիստը, որին մասնակցում էին նորընտիր հանձնաժողովի բոլոր 5 անդամները։

Ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գեղարքունիքի մարզի ուղեղային կենտրոն «Բայազետ»-ի‎ գլխավոր քարտուղար Վահրամ Հովեյանը, անդամներ՝ «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Աշոտ Միրզոյանը, «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախագահ Մհեր Կարագոզյանը, «Տնտեսական լրագրության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Աննա Բաղդասարյանը և «Հարթակ» հետազոտական կենտրոն ՀԿ-ի նախագահ Գոհար Հովհաննիսյանը։

Նիստի օրակարգի առանցքային հարցերն են եղել 2023 թվականի ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ հերթական ընտրությունների ժամանակացույցի հաստատումը, ձևանմուշների և հայտարարության տեքստի մշակումը։

Հանձնաժողովի նախագահի կարծիքով ԱՃԹՆ դրական ազդեցություն ունի մեր երկրի վրա, թե՛ հանքարդյունաբերության ոլորտում եկամուտների և կառավարման գործընթացի, թե՛ Հայաստանի միջազգային վարկանիշի տեսանկյունից։

«Սա երկրի բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին անդամակցում են ավելի քան 50 երկրներ։ Նրանց թվում են՝ Գերմանիան, Նորվեգիան, Նիդերլանդները և այլ զարգացած երկրներ։ Հայաստանը ԱՃԹՆ միջազգային ստանդարտին միացել է 2017 թվականին։ Նույն թվականին հեռացվել է Ադրբեջանը՝ պարտավորվածությունները չկատարելու կամ թերի կատարելու պատճառով»,-մանրամասնում է հանձնաժողովի նախագահը։

Վահրամ Հովեյանը արձանագրում է. «Քաղաքացիական հասարակության նախորդ խմբակցությունը արդյունավետ աշխատանք է կատարել, որի մասին տեղյակ են ՔՀԿ ների լայն շրջանակ։ Պետք է հաշվի առնել նաև որ ԱՃԹՆ-ում ՔՀԿ-ները աշխատում են Կառավարության և բիզնեսի ներկայացուցիչների հետ»։

Հանձնաժողովի նախագահի խոսքով, նախորդ ընտրությունների համեմատ, այս անգամ քվեարկելու իրավունք ստանալու և թեկնածու առաջադրելու պահանջները մեղմացվել են։

«Ընտրական գործընթացները, որի սկզբունքները հստակ ամրագրված են Աշխատակարգով, ներառում են որոշակի պահանջներ՝ կապված ՔՀԿ-ների գործունեության տարեթվերի և հրապարակումների մասով։ Ի տարբերություն 2019-ի ընտրությունների, այս տարի փոփոխություններ են կատարվել ի օգուտ նորաստեղծ ՀԿ-ների։ Այսինքն, հեշտացել է ընտրություններին քվեարկության իրավունք ստանալու գործընթացը և թեկնածություն առադրելու պահանջները, ինչպես նաև այն, որ ՔՀԿ-ները քվեարկելու են էլեկտրոնային եղանակով։ Այս ամենի արդյունքում կանխատեսվում է հայտերի շատ ավելի մեծ քանակ, ինչին ընտրական հանձնաժողովը պատրաստ է»։

Նյութը պատրաստեց ՀՊՄՀ լրագրության բաժնի ուսանողուհի Մարինե Դվոյանը