Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կայացել է Ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթի ամփոփիչ հանրային քննարկումը. այն կներկայացվի ՀՀ կառավարություն

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթի ամփոփիչ քննարկմանը հանդես է եկել բացման խոսքով և նշել, որ օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է այն տրամաբանությամբ, որ Ներքին գործերի նախարարությունն իր տանիքի ներքո միավորելու է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Ոստիկանությունն ու Միգրացիայի ծառայությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նա շեշտել է, որ օրենսդրական լուծումները, այդ թվում՝ անցումային ժամանակահատվածին բնորոշ, տրվել են այնպես, որ ոչ թե ապահովվի միավորվող կառույցների մեխանիկական միացումը, այլ իրապես ձևավորվի նոր նախարարություն, որի միջոցով հնարավոր կլինի մեկ կետից ապահովել արդյունավետ կառավարում՝ ճգնաժամային իրավիճակներում:

Սարգսյանը նաև փաստել է, որ մինչև Ներքին գործերի նախարարության ամբողջական կազմավորումն ապահովելը, կարգավորումներն ընտրվել են այնպես, որ չլինի միավորվող կառույցների գործառույթների անգամ մեկ րոպե կանգ:

«Փոխնախարար Սարգսյանը հանրային քննարկման շրջանակներում ներկայացրել է նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման սցենարը, միավորվող կառույցների միացման գործընթացը, միավորվող կառույցների աշխատողների սոցիալական երաշխիքների ապահովմանը և անցումային ժամանակահատվածի ժամանակագրական հաջորդականությանը վերաբերող կարգավորումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Սարգսյանը փաստել է, որ օրենսդրական նախաձեռնությունը տալիս է բարեփոխումների փաթեթի հետագա ուղղությունները, որոնք ենթադրելու են թե՛ օրենսդրական, թե՛ գործառնական դաշտի փոփոխություններ: