Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Խաչերթ Ստեփանակերտում՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմի նահատակների

Այսօր Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել Խաչերթ՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ, Խաչերթի մեկնարկից առաջ եկեղեցու բակում հավաքվածներին խոսքով է դիմել ՀԱԵ Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը:

«Երկու տարիների հեռավորությունից մենք կրկին հավաքվել ենք՝ միասնաբար ոգեկոչելու 44-օրյա պատերազմում նահատակված մեր սրբազան եղբայրների ու քույրերի հիշատակը: Այսօր նաև ուխտի և ուխտի նորոգման օր է: Սուրբ գիրքն ասում է, որ Աստված ապաշխարանքից հետո է միայն ներում: Մենք այսօր չպետք է շտապենք մեր քայլերի մեջ, պետք է լինենք հավասարակշռված ու փորձենք ազգային մեր ներուժը ՝ խաչի օգնությամբ, հավատքի վրա խարսխված և աստվածատուր ազգային մեր շնորհն ի ցույց դնելոն, երկիրը կրկին վերազարթնեցնել և պայծառացնել: Այսօր դեպի մեր հոգին նայելու պահ է և թող յուրաքանչյուրիս համար վերածննդի օր լինի»,- ասել է Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը:

Այնուհետև հնչել են եկեղեցու կոչնակները, ներկաները Լռության րոպեով հարգել են Արցախյան պատերազմներում նահատակվածների հիշատակը և միասնական աղոթել, ապա երթով շարժվել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: