Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Խաղաղության պայմանագրի հայկական տարբերակ չկա. Գևորգ Դանիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Խաղաղության պայմանագրի հայկական տարբերակ չկա. Հայաստանը շահառու չէ՞, նման միտք հայտնեց իրավագիտության դոկտոր-պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն այսօր «Համախմբում» նախաձեռնության կողմից կազմակերպված «Խաղաղության» համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ սահմանադրության և ՀՀ հռչակագրի հետ հնարավոր խաղաղության փոխկապակցվածությանը:

«Իմ թեմայի վերտառությունը կարծես թե հույս է ներշնչում, որ միջազգային փաստաթղթերին մենք վերջապես նայում ենք ոչ թե արագ ստորագրվող փաստաթղթերի, այլ միջազգային այնպիսի փաստաթղթերի, որոնք որոշակի ընթացակարգ պետք է անցնեն: Ցավոք, այդպես չի եղել, և սա կարծեք թե արդեն դրական առաջխաղացում է: Կնքվելիք համաձայնագրի կամ այն կետերը, որոնք  հայտնի են հասարակությանը, որքանով են համահունչ մեր Սահմանադրությանը: Նախ, ես մեծ հույսեր չեմ փայփայում, որ միջազգային պայմանագրերը կամ միջազգային կազմակերպությունները էական դերակատարություն ունեն, ցավոք, մենք հակառակ պատկերն ենք տեսնում, նրանց հեղինակությունը գրեթե զրոյի է հավասարվել: Ովքեր են: Պետք է անդրադառնանք այն խնդրին, թե ովքեր են նախաձեռնում այդ միջազգային պայմանագրերը։ Որպես կանոն շահառուն այն կողմն է, ով խնդիրներ ունի, այսինքն ինքը տուժող կողմն է: Հիմա մենք քննարկելու ենք ոչ թե շահառուի տարբերակը որպիսին չկա ընդհանրապես, այլ քննարկելու ենք վաշինգտոնյան տարբերակը, ռուսաստանյան տարբերակը, արևմտյան տարբերակը, պաշտոնյա էլ կա, որ ասում է ՝ կան ընդամենը ադրբեջանական կողմի առաջարկներ, որոնք որոշակի վերապահումներով ընդունվել են, իսկ հայկական տարբերակի մասին մենք չենք խոսում: Ստացվում է, Հայաստանը շահառու չէ՞, շահառու է, այն էլ առաջին հերթին: Այս տեսանկյունից բարդ է, երբ մենք դատողություններ ենք անում այլ տարբերակների շուրջ և ավելի շահեկան կլիներ, եթե մենք ունենայինք մեր սեփական տարբերակը, թե ինչ խնդիրներ կան, որոնք են այդ խնդիրների լուծման իրավաչափ տարբերակները: Մենք այսօր չունենք հայկական տարբերակը, շահեկան կլիներ, եթե ունենայինք հայկական տարբերակ։ Շահառուն մենք ենք, Հայաստանը երբեք ագրեսոր չի եղել»,-նշեց Գևորգ Դանիելյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանը ներկայացրել է իր 5 հիմնադրույթները և ժամանակ առ ժամանակ հայտարարում է, թե Հայաստանը չի վավերացնում Ադրբեջանի առաջարկները, խնդիրն այն է, որ առաջարկների հեղինակը պետք է Հայաստանը լիներ, քանի որ Հայաստանն է տուժող կողմը, Հայաստանն է շահառուն: Բոլոր ռազմական գործողություններից հետո Ադրբեջանը հայտարարում է, թե իբր Հայաստանն է խախտում հրադադարը, թե իբր Հայաստանն ագրեսոր է: «Հայաստանը երբեք չի եղել ագրեսոր, տարբեր գնահատականներ կարող են տալ, բայց այն ինչ Հայաստանն արել է տարիներ շարունակ, եղել է անվտանգության գոտի»,-շեշտեց Դանիելյանը:

Բանախոսի խոսքով, մինչդեռ միջազգային հանրություն այն տպավորությունն ունի, թե տուժած կողմն Ադրբեջանն է, որ ձգտում է խաղաղության, անում է ամեն ինչ, որ իր անվտանգության նկատմամբ սպառնալիքներ չլինեն, կետեր են ներկայացնում, որոնք չեն ընդունվում։ Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա Դանիելյանը նշեց, որ Հայաստանի Սահմանադրության 13-րդ կետն ամրագրում է՝ արտաքին քաղաքականությունը պետք է իրականացվի փոխշահավետության սկզբունքով. «Եթե անտեսում եք Արցախի ազգային ինքնորոշման իրավունքը, ի՞նչ փոխշահավետության մասին է խոսքը և դուք խոսում եք այն ճանապարհների մասին, որոնք միացնում են Ադրբեջանը Նախիջևանին. Նախիջևանը բլոկադայի մեջ չէ, Թուրքիայի հետ կապ ունի, բլոկադայի մեջ Արցախն է։ Երբ խոսում ենք փոխշահավետության մասին, կարո՞ղ է Հայաստանը ստանձնել մեկ այլ պետությունում ազգային պետականության ձգտող հատվածի ազգային ինքնորոշման իրավունքը։ Եթե ձեզնից ակնկալում են զիջումներ,  դուք չէ, որ որոշում ենք ազգային ինքնորոշման իրավունքը, բայց դուք կարող եք հարց բարձրացնել, որ երաշխավորվի այդ իրավունքի իրացումը։ Հրաժարվել չեք կարող, որովհետեւ միևնույնն է՝ այդ իրավունքը վերապահված է արցախցիներին և հենց նրանք էլ կիրականացնեն ազգային ինքնորոշման իրավունքը՝ չնայելով, թե դուք ինչ եք պայմանավորվել։ Ինչպե՞ս եք արգելում, միջամտում մեկ այլ պետության տարածքում պետական կազմավորման ձգտող ժողովրդի իրավունքը։ Դուք դրա իրավունքը չունեք»։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ