Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Խաղը գնում է ԱՄՆ սցենարով. քաղաքագետ Ստեփան Դանիելյան. news.am

«44-օրյա պատերազմից հետո հիմնական մոդերատորը Ռուսաստանն էր, այնուհետև բանակցությունները տեղափոխվեցին Բրյուսել, հիմա, ըստ էության, տեղափոխվել են ԱՄՆ և ԱՄՆ-ն է բանակցությունները վարում»,- news.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա նշել է, որ սա նշանակում է՝ բանակցությունների բովանդակությունը գնում է ԱՄՆ սցենարով։

«Իմ տեսակետից Ռուսաստանին պետք է Արցախի հարցը մնա ապագային, քանի որ եթե ՀՀ-ն պաշտոնապես հրաժարվում է  Արցախից, ապա ռուս խաղաղապահներն այնտեղ անելիք չունեն, հաջորդ փուլում ռուսական բազան Հայաստանում նույնպես անելիք չունի։ Այսինքն՝ ՌԴ-ին պետք է Արցախի հարցը հետաձգվի, միջանցքը լինի իր վերահսկողությամբ։ Հասկանում ենք, այդ միջանցքը գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ կարող է բերել։

Թուրքերը, ադրբեջանցիները չեն թաքցում, որ սա թուրքական աշխարհի միջանցքն է, թուրքական  աշխարհը գնալու է մինչև Չինաստանի սահմանները, հետագայում, հասկանում ենք, որ ՌԴ  տարածքի մի հատվածում այդ թուրքական աշխարհը կշարունակվի, նաև Իրանի հյուսիսում։

ԱՄՆ-ն սեցնարը որը կարող է լինել, ըստ տրամաբանության.  ՌԴ պետք է թուլանա, այս տարածաշրջանից պետք է հեռանա և այս տարածաշրջանը լինի ԱՄՆ վերահսկողության տակ, և նույնիսկ հաշվի չառնելով Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունները,  բոլոր դեպքերում թուրքական  աշխարհի միջոցով Իրանի խնդիրները լուծի, մասնատի, ապագայում ՌԴ մասնատման հարցը կարող է լինել։

Կարծում եմ՝ հակամարտությունը այստեղ է տեղափոխվել և տարածաշրջանի համար պայքար է գնում։ Քանի որ բանակցությունները  հիմա ԱՄՆ-ում են տեղի ունենում և ՌԴ-ն թուլացած է, պետք է  ենթադրել, որ ԱՄՆ սցենարով է գնում խաղը։ Թե դա ինչի կբերի՝ ռուսները հեշությամբ լքեն տարածաշրջանը, թե ինչ որ քայլերի կդիմեն, կարող են նույնպես բախումներ լինեն, ինչ քայլեր կանի Իրանը, արդեն այստեղ դժվար է կանխատեսել, թե զարգացումներն ուր կտանեն»,- ասել է քաղաքագետը։

News.am-ի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։