Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Խորվաթիան միացավ Շենգենի գոտուն, Ռումինիային ու Բուլղարիային նորից մերժեցին

ԵՄ երկրների ներքին գործերի և արդարադատության նախարարների խորհուրդը կրկին մերժել է Ռումինիային և Բուլղարիային միանալ Շենգենյան գոտուն։ Միայն մեկ նոր երկիր է ընդունվել Շենգենի գոտի՝ Խորվաթիան։ Բուլղարիայի և Ռումինիայի մուտքն արգելափակել են Ավստրիան և Նիդեռլանդները։

«Երբ մենք միասնական ենք, մենք ուժեղ ենք: Եվ, իհարկե, մենք միասնական չէինք Բուլղարիայի և Ռումինիայի հարցում: Եվ դա ինձ տխրեցնում է», – նախարարների հանդիպումից հետո լրագրողներին ասաց Եվրահանձնաժողովի անդամ Յուլվա Յոհանսոնը:

Եվրահանձնաժողովը և Եվրախորհրդարանը վաղուց եկել են այն եզրակացության, որ երկու երկրներն էլ պատրաստ են միանալ Շենգենյան գոտուն և բավարարել անհրաժեշտ պաշտոնական պահանջները, այդ թվում՝ սահմանային հսկողության, տվյալների պաշտպանության և վիզային քաղաքականության վերաբերյալ:

Բայց Ավստրիան և Նիդեռլանդները դեռ կասկածում են, որ երկու հարավային երկրների սահմանապահներն ու պաշտոնյաները դեռևս չափազանց հակված են կոռուպցիայի և փողի դիմաց թույլ կտան անօրինական ներգաղթյալներին մտնել Շենգենյան գոտի: