Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կիեւն ասել է, թե ինչի շուրջ է բանակցելու Մոսկվայի հետ

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը նշում է, որ Ուկրաինան կողմ է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ վարելուն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ընթացքում կատարված բոլոր ավերածությունների համար ռազմատուգանքի և փոխհատուցումների վճարման վերաբերյալ։ Այս մասին Դանիլովը հայտնել է Twitter միկրոբլոգում։

«Ուկրաինան երբեք դեմ չի եղել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին ռազմատուգանքի և փոխհատուցումների վերաբերյալ: Որքան երկար ձգձգի Կրեմլի ռեժիմը այդ բանակցությունները, այնքան կվատթարանան պայմաններն ու կմեծանան գումարները: Ուկրաինայի դեօկուպացիայի և Ռուսաստանը մասնատելու խնդիրները կկատարվեն ամբողջությամբ՝ ըստ պլանների և ժամանակացույցի», ասել է Դանիլովը։