Armenia

Կորոնավիրուսի հետևանքները. բյուջեի եկամուտները նվազել են

ՀՀ Ազգային ժողովի Բյուջետային գրասենյակը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 2020 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ամփոփ նկարագիր: Այսպիսով, հաշվետվության մեջ նշվում է, որ ամբողջ աշխարհը շարունակում է կրել կորոնավիորուսի համավարակի արագ տարածման բացասական հետևանքները: Այս պայմաններում հատկանշական է, որ զգալի անկում է կանխատեսվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսությունների համար, որի էական բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա անխուսափելի է։

Այսպիսով, 2020 թ առաջին կիսամյակում գրանցվեց տնտեսական ակտիվության անկում: Առավելապես տուժել են ծառայությունների, շինարարության եւ մշակող արդյունաբերության ճյուղերը։ 2020 թ. առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտների աճի տեմպն աստիճանաբար դանդաղել է՝ կիսամյակի վերջում արձանագրելով անկում: Պետական բյուջեի ընթացիկ եւկապիտալ ծախսերն աճել են բարձր տեմպերով։ Արդյունքում, 2020 թվականի առաջին կիսամյակում տնտեսական անկման պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունն ունեցել է խթանող ազդեցություն:

Համավարակի բացասական հետեւանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարությունը մշակել է հակաճգնաժամային միջոցառումների փաթեթ մոտ 150 մլրդ դրամ ընդհանուր գումարի չափով, որը պարունակում է սոցիալական եւտնտեսական աջակցության, ինչպես նաև մասնավոր ներդրումների խթանմանը եւ երկարաժամկետ զարգացմանն ուղղված միջոցառումներ:

2020 թվականի հունվար-հունիսին գրանցվել է տնտեսական ակտիվության իրական արտահայտությամբ 4.7% անկում, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ցածր է 11.1 տոկոսային կետով: Անկումը պայմանավորված է եղել ծառայությունների (3.5 տոկոսային կետ), շինարարության (1.6 տոկոսային կետ) և առևտրի (1.4 տոկոսային կետ) ճյուղերի անկմամբ։ Տտնտեսական ակտիվությանը դրական են նպաստել արդյունաբերության (0.3 տոկոսային կետ) և գյուղատնտեսության (0.2 տոկոսային կետ) աճերը:

2020 թվականի հունվար-հունիսին արդյունաբերությունն աճել է 1.5%-ով՝ պայմանավորված մետաղական հանքաքարի ադյունահանման ծավալների աճով: Արդյունաբերության աճին 4.3 տոկոսային կետով նպաստել է հանքագործական արդյունաբերությունը (աճը՝ 24.3%), իսկ մշակող արդյունաբերությունը 2.4 տոկոսային կետով (նվազումը՝ 3.6%) բացասաբար է ազդել արդյունաբերության աճի վրա: Հանքագործական արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է եղել մետաղական հանքաքարի արդյունահանման 24.9% աճով:

Մշակող արդյունաբերության նվազումը հիմնականում պայմանավորված է եղել ծխախոտի արտադրատեսակների արտադրության 22.6% (նպաստումը -3.4 տոկոսային կետ) և խմիչքների արտադրության 6.8% (նպաստումը -0.8 տոկոսային կետ) նվազմամբ: Մշակող արդյունաբերության նվազմանը հակազդել են ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը՝ 1.0 տոկոսային կետով (աճը՝ 33.4%), հիմնային մետաղների արտադրությունը` 0.7 տոկոսային կետով (աճը՝ 5.2%) և պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությունը՝ 0.6 տոկոսային կետով (աճը՝ 53.9%):

Ծառայությունները նվազել են 6.4%-ով, ինչին հիմնականում նպաստել են կացության և հանրային սննդի կազմակերպման` 3.4 տոկոսային կետով (նվազումը՝ 42.6%), տրանսպորտի՝ 2.9 տոկոսային կետով (նվազումը՝ 25.8%), ինչպես նաև վարչարարական և օժանդակ գործունեության՝ 1.5 տոկոսային կետով (նվազումը՝ 36.4%) ենթաճյուղերի նվազումները։ Ճյուղի նվազմանը հիմնականում հակազդել է ֆինանսական և ապահովագրական գործունեությունը՝ 2.5 տոկոսային կետով (աճը՝ 11.7%), ինչպես նաև տեղեկատվություն և կապը՝ 1.0 տոկոսային կետով (աճը՝ 7.1%)։

Առևտրի շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 11.1%-ով, ինչին հիմնականում նպաստել են մանրածախ և մեծածախ առևտուրը՝ համապատասխանաբար՝ 6.8 և 3.9 տոկոսային կետով (նվազումները՝ 14.2% և 8.0%)։

Չնայած առևտրի և ծառայությունների նվազմանը՝ ճյուղերի վարկավորման ծավալները զգալիորեն աճել են:
․ 2020 թվականի առաջին կիսամյակում COVID-19 համավարակի տարածման հետևանքով տնտեսական ակտիվության դանդաղման և թույլ ներքին պահանջարկի անկման պայմաններում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա եղել է խթանող:

Համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել ՀՀ պետական բյուջեի եկամուտների, հատկապես՝ հարկային եկամուտների վրա: 2020 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 716.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 5.5%-ով, իսկ հարկեր և տուրքերը կազմել են 680.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 4.6%-ով:

2020 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով պետական բյուջեի ծախսերը կազմել են 765.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20.3%-ով: Ընդ որում, ընթացիկ ծախսերը կազմել են 719.8 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 17.4%-ով, որն իր մեջ ներառում է նաև հակաճգնաժամային ծրագրերի իրականացումը և առողջապահական ծախսերի աճը: Ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 45.8 մլրդ դրամ, որում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 46.6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 96%-ով կամ 22.8 մլրդ դրամով:

Արդյունքում 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձևավորվել է պետական բյուջեի 48.9 մլրդ դրամ դեֆիցիտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ձևավորված 121.9 մլրդ դրամ պետական բյուջեի հավելուրդի դիմաց:
2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ կորոնավիրուսի համավարակի (COVID-19) կանխարգելման միջոցառումների շրջանակներում պետական բյուջեից փաստացի ծախսվել է 40.7 մլրդ դրամ, որից սոցիալական աջակցության ծրագրերի գծով հատկացվել է 23.5 մլրդ դրամ, իսկ տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով տրամադրվել է 8.6 մլրդ դրամ: Բացի տնտեսական և սոցիալական հակազդման միջոցառումներից, COVID-19 համավարակի տարածման կանխարգելման նպատակով կառավարությունն իրականացրել է նաև առողջապահական ծախսեր, որոնց ծավալը հունիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 8.6 մլրդ դրամ: Կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների դեֆիցիտի ֆինանսավորման վարկավորում հոդվածով տնտեսությանն ուղղված ֆինանսական միջոցները կազմել են 14.3 մլրդ դրամ:

Նաիրա Հովհաննիսյան

Football news:

Lewandowski scored in the 1st round of the Bundesliga in 7 seasons and repeated the championship record
Gnabry scored a hat-trick against Schalke
Lewandowski scored for Schalke in their 10th Bundesliga game in a row. This is a League record
Gnabry scored the fastest goal in 18 years in the opening match of the Bundesliga
Manchester United have agreed a 5-year contract with Telles. It remains to be agreed with Porto
Sane made his debut for Bayern
Ronaldo posted a photo with the award for the best scorer from IFFHS: Happy to win 🇵 🇹 🇮 🇹 😀 💪 🏼