logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo
star Bookmark: Tag Tag Tag Tag Tag
Armenia

Լավ լուր․ քանի ընտանիք բնակարաններ կստանա

Ինչպես հայտնի է՝ 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված բազմաթիվ փախստականների բնակարանային հարցերը դեռևս մնում են չլուծված: Պարզվում է՝ Հայաստանում բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների թիվը 2589 է, որոնցից 1070-ը Երեւանում, իսկ 1519-ը մարզերում:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2004 թվականի մայիսի 20-ի որոշմամբ հաստատել է Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակապահովության առաջնահերթ ծրագիր: Ծրագրի իրականացման նպատակով սկսած 2005 թվականից՝ ՀՀ պետական բյուջեում նախատեսվել են գումարներ, որոնցով 1065 ընտանիքներ ստացել են բնակարանի գնման վկայագրեր, որոնցից 718-ը իրացրել են դրանք` ձեռք բերելով բնակարաններ Երևանում և մարզերում: Բայց 2009 թվականից հետո ծրագրի իրականացման համար ՀՀ պետբյուջեում գումարներ չեն նախատեսվել: Արդյունքում այսօր 895 ընտանիք, որից 641-ը Երևանում և 254-ը մարզերում, համարվում է առաջնահերթ կարիքավոր:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս գործընթացը փուլային է․ առաջին փուլում ընդգրկվել են Երևանի 5 վարչական շրջանների 108 ընտանիքներ: Ասել է թե՝ կլուծվի 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրը։ Մյուս ընտանիքները հնարավորություն կունենան օգտվելու հաջորդ փուլերում։

Բանն այն է՝ այս ընթացքում այդ ընտանիքները ժամանակավոր բնակվում են «Սեբաստիա», «Նաիրի» հյուրանոցներում, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարանում եւ հնարավոր է, որ այդ կացարանների սեփականատերերը պահանջեն ազատել տարածքը։

Ս․Հ․

All rights and copyright belongs to author:
Themes
ICO