Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ հարևան չունենալու մասին հայտարարության պատճառով Ճապոնիայի վարչապետն ազատել է օգնականին

Նույնասեռականների մասին հայտարարության պատճառով Ճապոնիայի վարչապետն ազատել է իր՝ տնտեսության, առևտրի ու արդյունաբերության հարցերով օգնականին։

«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան ասել է. «Ես շատ լուրջ եմ վերաբերվում այդ հարցին, ուստի որոշեցի հեռացնել նրան զբաղեցրած պաշտոնից: Բնական է, որ ես պատասխանատվություն եմ զգում նրա նշանակման համար»։

Նախօրեին լրագրողների հետ ոչ պաշտոնական զրույցի ժամանակ վարչապետի օգնական Արայը ասել էր, որ ԼԳԲՏ զույգերի «հարեւանությամբ չի ցանկանա ապրել» և «նույնիսկ նրանց տեսնելուց կզզվի»։

Սկանդալային խոսքերից կարճ ժամանակ անց Արայը  ներողություն է խնդրել ոչ տեղին հայտարարությունների համար՝ շեշտելով, որ դա «անձնական կարծիք է», և «վարչապետն այդպես չի մտածում»։