Armenia

Լիբանանահայերի հոսք է սպասվում Հայաստան

Մեր զրուցակիցն է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը

Բեյրութում հզոր պայթյունից հայեր են զոհվել, հարյուրավոր հայեր վիրավոր են: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը լիբանանահայությանն աջակցելու համար, ի՞նչ քայլեր եք դուք անում որպես Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:

Ես այդ պայթյունից հետո անմիջապես կապվել եմ Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ, որպեսզի տեղեկանամ, թե ինչ է տեղի ունենում, ինչ տեղեկություններ կան: Բնական է, որ այդ պահին տեղեկությունները քիչ էին: Բոլորիս համար պարզ էր, որ պայթյունը սարսափելի ուժգին է եղել, և ավերածությունները շատ մեծ են: Ամբողջ գիշերվա ընթացքում շփումը լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ շարունակվել են: Առավոտյան երկու անգամ զրուցել եմ դեսպանի հետ, Արամ վեհափառի հետ, Հայկազյան համալսարանի նախագահ վերապատվելի Փոլ Հայտոսթյանի հետ, որպեսզի հասկանամ, թե ինչ է տեղի ունենում: Այս պահին վարչապետի հանձնարարականով աշխատում ենք ԱԳՆ-ի հետ, նաև ներգրավում ենք ԱԻՆ-ին, որպեսզի պատրաստենք կարիքների գնահատում Լիբանանում, որպեսզի հասկանանք, թե ինչ օգնություն է պետք հասցնել մեր հայրենակիցներին, ինչպես նաև Լիբանանի ժողովրդին:

Կան ավերածություններ, բնական է, որ Բեյրութի նավահանգիստն ամբողջովին ոչնչացել է: Երեկ երեկոյան տեղի է ունեցել համայնքային հավաք Արամ Վեհափառի մոտ, որպեսզի իրենք իրենց տեղական կարիքների գնահատականը տան, հասկանան, թե ինչի կարիք ունի համայնքը: Բնական է, որ դա մեզ համար շատ կարևոր տեղեկություն է, որպեսզի դրա վրա հիմնվելով կարողանանք մեր հաջորդ քայլերն անել: Միաժամանակ, պետությունը նաև Լիբանանի կառավարության հետ է կապի մեջ, որ հասկանանք, թե իրենք ինչ կարիքներ ունեն, որ իրենց էլ փորձենք օգնել՝ հաշվի առնելով Լիբանանի կարևորությունը որպես հայկական Սփյուռքի հանգրվան տված պետություն և ազգ: Բնական է, որ մենք պատրաստ ենք աջակցելու Լիբանանի ժողովրդին ու պետությանը:

Արդեն իսկ տեսակետներ են հնչում, որ սա նաև հնարավորություն է կողմնորոշվելու, թե ինչ լուծումներով կարելի է իրականացնել լիբանանահայերի ներգաղթը Հայաստան: Ձեր կարծիքով, ինչ պետք է անի Հայաստանն այս ուղղությամբ:

Նախ ասեմ, որ վերջին երեք շաբաթների ընթացքում 4 օդանավ է եկել Լիբանանից: Վերջին օդանավը Երևան հասավ պայթյունից մեկ ժամ առաջ, որը բերեց հայրենադարձների հերթական խմբին: Բոլոր եկողները հայրենադարձներ են, բոլորը միակողմանի տոմսերով են գալիս: Մեր աշխատակիցներն այնտեղ բոլորին դիմավորում են, նրանցից տեղեկություններ են քաղում, միաժամանակ մեր տեղեկություններ են փոխանցում, որպեսզի կարողանանք օգնել իրենց: Այս պահին, ինչպես ասացի, կարիքների գնահատման հետ մեկտեղ ԿԳՄՍ նախարարության, Քաղավիացիայի կոմիտեի հետ միասին քննարկում ենք հայրենադարձության կամ մարդկանց Հայաստան տեղափոխելու տարբերակները: Նաև պատրաստում ենք մեր զեկույցը վարչապետին, թե ինչ անհրաժեշտություններ են ունենալու մեր հայրենակիցները, որոնք դեռ այս պայթյունից առաջ ցանկություն ունեին Հայաստան գալու, իսկ պայթյունից հետո այդ ցանկությունը կարծես ավելի մեծացել է: Ես նաև առաջարկել եմ միջգերատեսչական աշխատանքային խումբ կազմել, որպեսզի կարողանանք համապարփակ պատկերացում ունենալ, թե ինչ ենք անում, ինչ կարող ենք անել և մեծ թվով հայրենադարձների գալու դեպքում կարողանանք համապատասխան ձևով իրենց ընդունել:

Պարոն Սինանյան, շատերը նշում են, որ պետք է ապահովել Լիբանանի ազդեցիկ հայ համայնքի կենսագործունեության շարունակականությունը, որ պետք է համայնքը պահել կենսունակ, որովհետև դա կարևոր քաղաքական նշանակություն ունեցող հանգամանք է: Կիսո՞ւմ եք այս տեսակետը, և արդյոք այն հակասության մեջ չի մտնում հայրենադարձության կոնցեպտի հետ:

Երկու երնեկ մի տեղ չի լինում: Մի կողմից ասում ենք՝ ինչու մեր հայրենակիցներին հայրենիք չեք բերում, մյուս կողմից էլ ասում ենք՝ համայնքը պետք է կենսունակ մնա: Պետք է կողմնորոշվենք. Բնական է, որ երբ տեղի է ունենում մարդկանց հոսք որևէ համայնքից, այդ համայնքի կենսունակության մակարդակն ընկնում է: Հետևաբար, կամ մարդկանց բռնի ձևով պահում ենք Լիբանանում, որը բացարձակապես անիրատեսական ու անիրագործելի է, կամ մարդիկ ուզում են գալ Հայաստան, և մենք նրանց ընդունում ենք: Այդտեղ ինչ-որ տարրեր կան, որոնք մեզ համար անկառավարելի են: Իհարկե, մենք շատ կուզեինք, որ համ գային Հայաստան, համ էլ համայնքը մնար այնպիսին, ինչպիսին գոյություն ուներ մինչև 1975 թվականը: Բայց գիտեք, որ դա իրականությանն այլևս չի համապատասխանում:

Իսկ մոտավոր հաշվարկ կա՞ թե քանի լիբանանահայի մասի է խոսքը, որ կգան Հայաստան: Կա տեսակետ, որ խոսքը մոտ 5 հազար մարդու մասին է:

Թվերն անհայտ են այս պահին, փորձում ենք պարզել: Ես առաջարկել եմ հնարավորություն տալ մեր հայրենակիցներին գրանցվել դեսպանատանը, որպեսզի մենք ավելի հստակ պատկեր ստանանք, որովհետև այս պահին իրոք օդի մեջ ենք խոսում թվերի մասին:

Ինչպիսի՞ աջակցության ակնկալիք կարող են ունենալ Հայաստան տեղափոխվող լիբանանահայերը: Արդյոք նրանց կեցության, աշխատանքի տեղավորման հարցերը կլուծվեն: Ի վերջո, ինչ առաջնահերթ խնդիրներ են ծագելու մեր իշխանության համար:

Առաջնահերթ խնդիրը լինելու է կացության վայրի խնդիրը, թե որտեղ են մարդիկ մնալու: Սա կարճաժամկետ առումով շատ լուրջ խնդիր է լինելու: Բնական է, որ երկարաժամկետ կտրվածքով կարևոր է լինելու այդ մարդկանց աշխատանքով ապահովումը: Դա ավելի շատ կախված է տնտեսության վիճակից, քան ինչ-որ կոնկրետ քայլերից, որոնք մենք կարող ենք ձեռնարկել: Կրթական հարցն է շատ լուրջ դրված, բնական է՝ մարդիկ անհանգստացած են իրենց երեխաների կրթությամբ, արագ ինտեգրմամբ: Հետևաբար, այս հարցով էլ պետք է զբաղվենք: Առողջապահական ապահովության խնդիրը պետք է լուծվի: Փաստացի, կենցաղի հետ կապված բոլոր խնդիրները մեր առջև ծառանալու են: Նշեմ, որ այն հայերը, որոնք եկել են Լիբանանից չարթերային 4 թռիչքներով, մի քիչ ավելի լավ տնտեսական վիճակում են, քանի որ իրենք օդանավի իրենց տոմսերն են գնել, շատերը նրանցից արդեն Հայաստանում կացության վայր ունեն: Այսինքն ժամանակի ընթացքում ՀՀ-ում ձեռք են բերել բնակարաններ, տներ և եկողների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են: Հավանական է, որ ապագայում եկողների բնութագիրն այսպիսին չլինի, այնպես որ նրանց կացարանի, բնակարանի իմաստով լինելու են խնդիրներ:

Իսկ ինչպե՞ս պետք է լուծվի այն լիբանանահայերի հարցը, որոնք ցանկություն ունեն վերադառնալ ու հաստատվել Հայաստանում, սակայն երկքաղաքացիություն չունեն:

Մենք քաղաքացիության հարցը մոտ մեկ ամիս առաջ քննարկում էինք վարչապետի հետ և մտադիր ենք քաղաքացիություն տալու գործընթացն արագացնել, այն հնարավոր դարձնել մեկ ամսվա ընթացքում: Այսինքն շատ ավելի արագ կարողանանք մարդկանց քաղաքացիություն տալ: Այդ ուղղությամբ աշխատում ենք, հետևաբար, ճիշտն ասած շատ անհանգստացած չեմ քաղաքացիության թեմայով:

Football news:

Maccabi entered the Champions League without 11 players due to covid. UEFA allows you to play if there are 13 players from the application
Ole Gunnar Solskjaer: De Gea saved us for years, Henderson did the same today. Lingard played well
The semed said goodbye to Barcelona: Thank you for the opportunity to realize the dream. Eternally grateful
Juve have leased Morata from Atletico for 10 million euros with the right to buy out for 45 million
Barcelona and Atletico have agreed a move for Suarez (Fabrizio Romano)
At the 1950 world Cup, Amateurs from the United States beat England. The coach of the Americans compared their players to sheep, and the author of the winning goal went missing
Dan Henderson made his debut for Manchester United at the age of 23. He made 141 appearances on loan