Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լիլիթ Գալստյան. Տարոնի դասախոսները պատրաստ էին կալանավայրում ընդունել քննությունները․ դուք չհամաձայնեցիք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հրապարակախոս, թարգմանիչ Լիլիթ Գալստյանը, անդրադառնալոց ԵՊՀ-ից դաշնակացական երիտասարդ Տարոն մանուկյանին դուրս թողնելուն, գրում է.

«ՈՐՔԱՆ ՃՂՃԻՄ․․․

Որքան ճղճիմ, որքան չմարդ, որքան փոքրոգի և բերիայաբարո պետք էր լինել՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանող Տարոն Մանուկյանին համալսարանից հեռացնելու որոշում կայացնելու համար։ 

Եթե անկեղծ, ես չեմ զարմանում։ Չեմ զարմանում, որովհետև դուք հաշտ եք Տարոնի հինգ հազար հասակակիցների թափված արյան հետ, հաշտ եք հայրենիքն ու հաղթանակներն ուրացողների հետ, որովհետև ձեզ համար արժանապատվությունը, խիղճն ու պատիվը ոչինչ են։

Որովհետև բոլոր նվիրական արժեքները ձեզ համար ուրացված են, դավաճանված։ Հիմա դուք՝ կառչած հայրենիքն ու պետականությունը աճուրդի հանածների խորտակվող նավի մատույցներից, բռունցքվել եք ու վրեժ եք լուծում հայ մարդուց, վրեժ եք լուծում արժանապատվություն ու բարոյական սկզբունքներ ունեցող հայ տեսակից, Տարոն տեսակից։


Նրանք քիչ չեն, նրանք շատ են։ Դուք նրանց՝ Տարոնների պայքարում ձեր պարտությունն ու ձեր ծախված խիղճն եք տեսնում, ձեր սնանկ էությունը։

Տարոնը, Գոռը, Գերասը քաղաքական բանտարկյալներ են, նրանք իրենց խիղճն ու հավատամքը աճուրդի չեն հանում, նրանք Հայրենիքից թանկ ոչինչ չունեն։ Երկու տարի առաջ այս օրերին նրանք կամավոր առաջնագծում էին, ու նրանց վաշտում շատերը զոհվեցին, բայց հող չհանձնեցին, որովհետև նրանք ՏԵՐ տեսակ են։

Տարոնի դասախոսները պատրաստ էին կալանավայրում ընդունել քննությունները․ դուք չհամաձայնեցիք,  որովհետև դուք տեր չեք, ձերը ծառա լինելն է։

Երեք ԱԺ-ում  չորրորդ նստաշրջանի 04․10․22 հերթական նիստն էր։ Օրակարգում 25 հարց էր՝ 25 օրենքի նախագիծ։  Օրակարգը սպառվեց  1 ժամ 48 րոպեում։ Օրակարգում նաև «ՀՀ-ում  Կրթության զարգացման մինչև 2030թ․ պետական ծրագիրն» էր։ Կարևորագույն այս ծրագրի մասին նախարարի 5 րոպեանոց կցկտուր ներկայացումից, չպատասխանված երեք հարցից և նույնքան ոչ բովանդակային, երկուրոպեանոց մեկ ելույթից հետո քննարկումն ավարտվեց։ 


Իսկ ծրագրում   ակադեմիական քաղաքի, կրթության որակի, կրթության հասանելիության, համաշխարհային ռեյտինգներում ներգրավվելու հռետորական հաստատումներ էին․ չհաշվարկված, չհիմանվորված, անցնող չորս տարիներին հնչած  բազմաթիվ ստերի, այդպես էլ չիրագործված արկածային  հաստատումների հանգույն։

Իսկ Տարոնն, անշուշտ,  ավարտելու է համալսարանը։ Մինչ այդ նա ունի ամենակարևոր առաքինությունը՝ հայ մարդ լինելու առաքինությունը»։