Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանն անվտանգության ոլորտում ակտիվ աշխատանք է իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ մենք ականջալուր ենք և համաձայն ենք բոլոր այն կոչերին և ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական, խաղաղ ճանապարհով։ Բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների։ Եվ այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը։ Կլինի դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե՞ որևէ այլ միջազգային կազմակերպության»,- ասաց Փաշինյանը։