Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մահացել է «20-րդ դարի Վրաստանի լավագույն ծանրորդ», օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշյանը

Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ կիրակի օրը, 93 տարեկան հասակում մահացել է ազգությամբ հայ լեգենդար ծանրորդ, օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանը։ Այս մասին  գրում է Jnews կայքը։ 

Ռաֆայել Չիմիշկյանին շնորհվել է «20-րդ դարի Վրաստանի լավագույն ծանրորդ» և «Սպորտի ասպետ» կոչումները։ Նա աշխարհի 11-ակի ռեկորդակիր է, Եվրոպայի ու աշխարհի բազմակի չեմպիոն։

Ռաֆայել Չիմիշկյանը, Դավիթ Ցիմակուրիձեն և Մզիա Ջուգելին դարձան Վրաստանի առաջին ներկայացուցիչները, ովքեր խորհրդային հավաքականի կազմում նվաճեցին օլիմպիական ոսկե մեդալներ։

Չիմիշկյանը հանդիսանում է աշխարհի երկրակի չեմպիոն (1954 և 1955թթ..), Եվրոպայի վեցակի չեմպիոն (1950, 1952, 1954, 1955, 1956, 1957) և ԽՍՀՄ հնգակի չեմպիոն (1949, 1951, 1954, 1955, 1960):

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել Ռաֆայել Չիմիշկյանի ընտանիքին ու հարազատներին. «Ցավով եմ ապրում անվանի ծանրորդ Ռաֆայել Չիմիշկյանի մահը։ Նրա մարզական նվաճումները Ռաֆայել Չիմիշկյանին դարձրին վրացական սպորտի իսկական լեգենդ, համաշխարհային ծանրամարտի կարկառուն դեմքերից մեկը։

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում պարոն Ռաֆայելի ընտանիքի անդամներին ու հարազատներին»,- ասել է վարչապետը։