Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՄԱԿ-ը հայտնել է, որ իրական աշխատավարձերն աշխարհում 20 տարվա մեջ առաջին անգամ նվազել է

Աշխարհում իրական աշխատավարձը, որն արտացոլում է մարդկանց գնողունակությունը, 20 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է։ Այս մասին «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, նշված է ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) զեկույցում։

2022 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում ցուցանիշը նվազել է 0,9%-ով։ ԱՄԿ-ի վերլուծաբանները իրական աշխատավարձերի անկումը պայմանավորում են տնտեսական աճի գլոբալ դանդաղեցման գնաճով և էներգետիկ ճգնաժամով, որոնք Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանք են։

Վերլուծաբանները կարծում են, որ իրական աշխատավարձերն ամենից շատ նվազել են ցածր եկամուտ ունեցող սոցիալական խմբերում։ Բանն այն է, որ նման մարդիկ հաճախ իրենց եկամուտների զգալի մասը ծախսում են առաջին անհրաժեշտության ապրանքների վրա, որոնց ինքնարժեքն ավելի շատ է աճել, քան մյուս ապրանքները։