Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մանկական հասակում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաներից են միզուղիների վարակը

Մանկական հասակում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաներից են միզուղիների վարակը և պիելոնեֆրիտը։ Այս մասին նշում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից ու մանրամասնում  ախտանիշների մասին, որոնք բնորոշ են միզուղիների վարակին։

Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի բժիշկ Հեղինե Կիրակոսյանը նշում է, որ նորածինների շրջանակում հիվանդությունը կարող է ընթանալ ասիմպտոմ՝ ընդհանուր թուլություն, ախորժակի անկում, փորլուծություն, փսխում, չափավոր դեղնուկ, ջերմության բարձրացում,  որն էլ կարող է հանգեցնել նեոնատալ սեպսիսի։

Երկու տարեկանից ցածր երեխաների շրջանում կարող է դիտվել ջերմության բարձրացում, դիսպեպսիա, մեզից տհաճ հոտ։

Երկու տարեկանից բարձր՝ կարող է զարգանալ սուր ցիստիտ կամ պիելոնեֆրիտ, դրանք են դիզուրիկ երևույթներ, ցավ վերցալքային շրջանում, ջերմության բարձրացում, որն ընթանում է դողով և սարսուռով, գոտկային շրջանի ցավերով։

Մանկաբույժի փոխանցմամբ` տվյալ հիվանդության զարգացմանն են բերում գրամ բացասական և գրամ դրական մանրէները,

Սնկային ախտահարումները բնորոշ են ցածր իմունիտետ ունեցող հիվանդներին։

Ինչ հետազոտություններ են անհրաժեշտ պաթոլոգիան հայտնաբերելու համար

մեզի ընդհանուր քննություն
մեզի բակ քննություն
արյան ընդհ․ քննություն
բիոքիմիական քննություն
որովայնի սոնոգրաֆիկ քննություն
մանկական գինեկոլոգի զննում։

Առկա են նաև միզային համակարգի բնածին անոմալիաներ, որոնց դեպքում անհրաժեշտ է կատարել գործիքային հետազոտություն։