Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մանկապարտեզում կղանք ու հող ուտելու մասին երեխայի պատմածները չէին կարող երեւակայության արդյունք լինել. կա փորձաքննության եզրակացություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Թիվ 124 մանկապարտեզ հաճախած երեխայի նկատմամբ ենթադրյալ բռնություններ կատարելու աղմկահարույց դեպքով նախաքննությունը արդեն մեկ տարուց ավելի է՝ շարունակվում է, բայց տուժող կողմի ներկայացուցչի համար տեսանելի որեւէ բան չի արվում:

«Գործով քննիչ է փոխվել, ըստ էության որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Մեզ չեն ծանոթացնում քննչական գործողությունների արձանագրություններին, տիրապետում ենք շատ քիչ տվյալների, նախաքննությունն արդեն մի քանի ամիս է՝ տեղում է: Նույնիսկ դիմել եմ դատախազին՝ պարզելու համար, վերջինս պատասխանել է, որ կատարվում են վարույթային գործողություններ, բայց թե ինչ գործողություններ, դեռեւս պարզ չէ: Մեզ համար դեռևս տեսանելի ոչինչ տեղի չի ունենում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանը:

Փաստաբանը նշեց, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք է բերվել փորձաքննության եզրակացություն, որով հաստատվել է, որ երեխայի պատմածները չեն կարող երեւակայության արդյունք լինել: Մեր հարցին՝  արդյոք հաստատված համարվում է, որ երեխայի պատմածները հենց մանկապարտեզում են եղել, այլ ոչ թե այլ վայրում, փաստաբանը պատասխանեց. «Երեխան պատմել է կոնկրետ դեպքերն ու իրադարձությունները որտեղ են զարգացել»: Ինեսա Պետրոսյանը բացառում է, որ երեխայի պատմածներն այլ վայրում տեղի ունեցած լինեն: Մեղադրյալների պաշտպան Ենոք Ազարյանն էլ հեռախոսազանգերին սկսել է չպատասխանել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ