Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Marca. Ռոնալդուն հունվարի 1-ից կտեղափոխվի Ալ- Նասր

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունվարի 1-ից կդառնա Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի  խաղացող։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Գազետա.ռու կայքը հիշեցնում է, որ ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ 37-ամյա ֆուտբոլիստը «Ալ-Նասրից» ստացել է 2,5 տարով պայմանագրի առաջարկ, ըստ որի՝ հաշվի առնելով գովազդային պայմանագրերը, նա տարեկան կվաստակի ավելի քան 200 միլիոն եվրո։

Նոյեմբերին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Ռոնալդուի հետ պայմանագիրը կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզելու մասին։ Հարձակվողն ավելի վաղ հարցազրույց էր տվել, որում հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դավաճանել է իրեն։ Պորտուգալացին քննադատել է ակումբի ղեկավարությանը և մարզչական շտաբին՝ նշելով, որ չի հարգում թիմի մարզիչ Էրիկ տեն Հագին։

Ռոնալդուն այս պահին Պորտուգալիայի հավաքականի կազմում պատրաստվում է Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի՝ Շվեյցարիայի հետ հանդիպմանը։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 6-ին։