Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մարդ նշանակեք, որը հատուկ կզբաղվի Էրեբունի թանգարանի կանաչապատման հարցերով. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավորականի նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվեց, որ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ոռոգման համակարգում ի հայտ են եկել թերություններ, միջոցներ են ձեռնարկվում կապալատուի միջոցով դրանք վերացնել։

Նշվեց, որ մեծ թերություններ չկան, կարող են նաև իրենք էլ վերացնենք, ուղղակի ժամանակային առումով չեն հասցնում:

Հրաչյա Սարգսյանն ասաց, քանի որ արդեն սեզոնն ավարտվում է, գարնանը, երբ սկսեն ոռոգման աշխատանքները, ուշադրություն դարձնեն այն հանձնարարականին։

«Եթե Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում այգեպանի հաստիք չկա, ուրեմն պետք է ավելացնել, մարդ նշանակեք, որը հատուկ կզբաղվի այդտեղի կանաչապատման հարցերով։ Բավական մեծ հատված է, «Կանաչապատման» ՀՈԱԿ-ը չի կարող այդ բոլոր տարածքները վերահսկի»,- ասաց Հրաչյա Սարգսյանը: