Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մարդիկ ավելի լավ են ապրում, նրանց կյանքի մասին ձեր կարծիքն ընդամենը ձեր կարծիքն է». Վահան Քերոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ես կարծում եմ, որ իրականությունն այն է, ինչ հրապարակված է պաշտոնական տեղեկանքներում: Դուք գիտեք, վերջերս ունեցանք Սուրմալուի և Ազատ գյուղի ողբերգական դեպքերը , որոնք հիմք են, որպեսզի մենք խստացնենք չափորոշիչների ստուգումները Ես կարծում եմ, որ Մալաթիա տոնավաճառի մասին ընդունվել է օրենքին համապատասխան որոշում, այնտեղի աշխատողների համար գործում էին վատ աշխատանքային պայմաններ, իսկ հարևանությամբ գործում են շատ առևտրի կենտրոններ, հանգիստ կարելի է դրանցից մեկում աշխատանք գտնել», – այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ այսօր է ծանոթացել որոշմանը, ուստի շատ մանրամասների չի տիրապետում, սակայն, վստահ է , որ պետք է անել այնպես, որ ՀՀ քաղաքացիները՝ թե բիզնես անողները և թե շուկայի այցելուները, պաշտպանված լինեն, պետք է փոխվեն ու խստացվեն տուգանքների չափերը, որպեսզի լուծվի ներքին անվտանգային այս կարևոր խնդիրը:

Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչու շատ մարդիկ չեն վստահում պաշտոնական տեղեկատվությանը և պաշտոնական հիմնավորումներին՝ նախարարն ասաց. «Շատ մարդիկ չեն մտածում իրենց անվտանգության մասին, ես ամեն օր տեսնում եմ կարմիր լույսի տակով անցնող մարդկանց, տեսել եմ, թե ինչպես են նրանց վրաերթի ենթարկում: Կա մի քանի խնդիր՝ մեքենաների, վարորդների, ճանապարհների և մարդկանց: Մարդիկ կարմիր լույսի տակով անցնելը, իրենց ծխելը գերադասում են իրենց անվտանգությունից»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք նման ստուգումները կրելու են շարունակական բնույթ և ինչ արդյունք կտա կոնկրետ Մալաթիայի շուկայի աշխատակիցների բողոքի ցույցը: Քերոբյանի փոխանցմամբ՝ նա անձամբ ընդգրկված չէ հենց այդ տեսչական մարմնի խորհրդում, սակայն գիտի, որ ստուգումներ հերթով կիրականացվեն նաև այլ առևտրի կենտրոններում. «Մենք վերափոխում ենք առևտրի շուկան և ցանկանում ենք մեզ մոտ գործող ստանդարտները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին : Իսկ ինչ վերաբերում է Մալաթիայի աշխատակիցների բողոքին, ապա որոշումը վերջնական է» :

Էկոնոմիկայի նախարարն արձագանքեց նաև լրագրողների այն պնդմանը, որ մարդիկ ընտրել են Փաշինյանին, սակայն տուժում են նրա որոշումներից, աղքատության աստիճանը չի նվազում. «Փաշինյանական կամ ոչ փաշինյանական լինելը որևէ կապ չունի, մենք աշխատում ենք մեր երկրի զարգացման համար և հաճախ ընդունում ենք ոչ պոպուլյար որոշումներ: Իսկ մարդիկ վստահաբար ապրում են ավելի լավ, քան մեկ տարի առաջ: Գործազրկությունը նվազել է, բազմաթիվ նոր ընկերություններ են բացվել, մենք կարող ենք դուրս գալ գործազրկության երկնիշ ցուցանիշից: Այժմ մեր առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարից անցել է ինչպես միշտ Ռուսաստանի և Չինաստանի հետ, նաև ավելացել է Արաբական Միացյալ Էմիրությունները» :

Քերոբյանը չհամաձայնեց լրագրողների այն պնդումներին, որ մարդկանց կյանքի որակը չի փոխվել, մարզերում մարդիկ ծանր պայմաններում են ապրում: Նա հայտնեց. «Ես էլ հաճախ նստում եմ տաքսի, ու վարորդը հարցնում է, թե երբ է լավ լինելու: Ես ասում եմ՝ վերցնենք քեզ, քո եկամուտը մի տարի առաջվա համեմատ ինչպես է փոխվել, ինձ պատասխանում է, որ հիմա ավելի լավ է: Իրոք լավ է, պարզ է, որ մարդիկ միշտ ձգտում են ավելիին, բայց ես խոսում եմ թվեր, դուք էլ բերեք ցույց տվեք թվեր: Տնտեսական աճ միանշանակ կա, իսկ մարդկանց կյանքի մասին ձեր կարծիքն ընդամենը ձեր կարծիքն է» :

Նախարարը հիշեցրեց, որ դեռևս միջնադարից առաջ հայերը միշտ հանդես են եկել որպես խոշոր առևտրականներ, այն ինչ անում են իրենք՝ այսօր այդ պատմական արդարության վերականգնումն է: Քերոբյանի կարծիքով, մեր երկրի տնտեսական աճին նպաստում է նաև սփյուռքի հայերի գործոնը. «Այսօր Հայաստանը կանգնած է երկրորդային սանկցիաների չենթարկվելու ռիսկի առաջ: Մենք բանկային և մաքսային վերահսկողության միջոցով փորձում ենք այնպես անել, որ Ռուսաստանի ազդեցության երկրորդային սանկցիաների տակ չընկնենք: Ճիշտ է, մենք հանդիսանում ենք ԵԱՏՄ անդամ, սակայն հայացքներով մենք հարում ենք արևմտյան շուկաներին, ուստի առևտրաշրջանառությունը զարգացվում է բոլոր ուղղություններով»:

Ամփոփելով՝ Վահան Քերոբյանը հայտնեց, որ Լարսը բաց է, ապրանքափոխադրման որևէ խոչընդոտ չկա, այնուամենայնիվ հիմա արագ տեմպերով Վրաստանի տարածքով կառուցվում է նոր թունել, որն էլ ավելի կարագացնի ապրանքափոխանակումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ