Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մարդիկ հասնում են մետրոյի մուտքերի մոտ ու կանգնում փակ դռների առջև

Երևանում օրեր շարունակ երթևեկության համար փակ փողոցներ, խցանումներ, երթուղայինին ու նույնիսկ տաքսիներին սպասող քաղաքացիներ… Այսօր արդեն փակ է Երևանի մետրոպոլիտենը՝ ժամը 11։00-18։00-ն։ Վաղը նույնպես փակ կլինի նույն ժամանակահատվածում։ Այս ամենը «Մանկական Եվրատեսիլի» համարը, որը կկայանա Երևանում դեկտեմբերի 11-ին։

Թեև արդեն մի քանի օր է հայտարարվել էր՝ մետրոն փակ է լինելու, սակայն  կան մարդիկ, որոնք տեղյակ  չեն։ Գալիս են, հասնում մետրոյի մուտքերի մոտ ու կանգնում փակ դռների առջև։  Շրջվում ու հետ են գնում՝ կամ տուն վերադառնում, կամ էլ փորձում տաքսիով, երթուղայինով անհրաժեշտ վայր հասնել։