Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մարիցա Թիլիքյանը փոփ երաժշտության միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մեներգչուհին շարունակում է միջազգային մրցույթներում հաղթանակներ գրանցել: Մարիցա Թիլիքյանը Բուլղարիայում անցկացված «Արծաթե յանտրա 2022» փոփ երաժշտության միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի։

Մարիցան մրցույթին ներկայացրել է Շուշան Սարգսյանի «Հայաստա՛ն երկիր, ի՛մ մայր» երգը: ԵՊՀ-ից հայտնում են, որ միջազգային մրցույթն անցկացվել է սեպտեմբերի 22-25-ը,  մրցույթի նպատակ է խթանելու համաշխարհային և ազգային բարձրաճաշակ երաժշտության տարածումը։

Մարիցա Թիլիքյանը ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի
շրջանավարտ է: Նա մշակույթի կենտրոնում մեծ սեր է ձեռք բերել երգարվեստի
հանդեպ և որոշել ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական
կոնսերվատորիայում՝ միաժամանակ պահպանելով ԵՊՀ-ի և Շառլ Ազնավուրի անվան