Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մարոկկոն միակն է, որ աշխարհի առաջնության ¼ եզրափակչում չի ներկայացնում Եվրոպան կամ Հարավային Ամերիկան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Քաթարում ավարտվեց նաեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի առաջին փուլը: 1/8 եզրափակչում հայտնված 16 ազգային հավաքականներից պայքարը շարունակելու իրավունք նվաճեցին ութը: Պայքարն անզիջում էր, սակայն արձանագրված արդյունքները օրինաչափ էին, բացառությամբ մեկի: Մարոկկոն անսպասելիորեն առավելության հասավ աշխարհի ուժեղագույն ընտրանիներից մեկի` Իսպանիայի հավաքականի նկատմամբ: Խաղի հիմնական եւ լրացուցիչ երկու խաղակեսերն ավարտվեցին զրոյական ոչ-ոքիով, իսկ ահա նշանակված 11 մետրանոց հարվածաշարում իսպանացիները ոչ մի անգամ չկարողացան գրավել մարոկկացիների դարպասը` սեփականն ընդունելով երեքը:

Մյուս զույգերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Նիդերլանդներ-ԱՄՆ` 3:1, Արգենտինա-Ավստրալիա` 2:1, Ֆրանսիա-Լեհաստան` 3:1, Անգլիա-Սենեգալ` 3:0, Ճապոնիա-Խորվաթիա` 1:1 (11 մետրանոցներով`1:3), Բրազիլիա-Հարավային Կորեա` 4:1, Պորտուգալիա-Շվեյցարիա` 6:1:

Աշխարհի առաջնությունում երկու օր հանգիստ է հայտարարվել: Իսկ դեկտեմբերի 9-ին եւ 10-ին կկայանան քառորդ եզրափակիչները, որտեղ միմյանց հետ հանդիպելու են. Խորվաթիա-Բրազիլիա, Նիդերլանդներ-Արգենտինա, Մարոկկո-Պորտուգալիա, Անգլիա-Ֆրանսիա:

Մարոկկոն Քաթարում միակ երկիրն է, որը աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում չի ներկայացնում Եվրոպան կամ Հարավային Ամերիկան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ