Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերի 3-ին նշում է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Դեռևս 2015 թ.-ին առաքյալների տոնը Գարեգին Բ Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր։
Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ Գեղարդը։

Սուրբ Պատարագը կմատուցվի 10:30-ին: Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար մատուռ-մկրտարանում կմնա մինչև 18։00–ն։

Դեկտեմբերի 2-ին, ժամը 17։30 երեկոյան ժամերգության ընթացքում Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կկատարվի նախատոնակ, որի ընթացքում դուրս կբերվեն Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները։