Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մեղադրանքներ են հնչում, որ ՊՊԾ-ն առանձնացնում ենք, որ վարչապետի դիրքերն ուժեղացնենք»․ Արմեն Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Սա անվտանգության համակարգի շրջադարձային բարեփոխումներից է, եւ այս փաթեթը դրա մի փոքր մասն է»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովը կառավարության հեղինակած նախագիծն է քննարկում, որով պետական պահպանության ծառայությունն առանձնանում է ԱԱԾ-ի կազմից եւ դառնում վարչապետին ենթակա մարմին։ Կառավարությունը որոշել է նաեւ վարչապետին ենթակա արտաքին հետախուզության ծառայություն ստեղծել։

Արմեն Խաչատրյանը նշեց․ «Վերջին մեկ տարում մենք ներքին գործերի նախարարություն ենք ստեղծում, արտաքին հետախուզության առանձին ծառայություն եւս։ Բանակում եւս լրջագույն փոփոխություններ են կատարվում, իսկ ՊՊԾ-ն առանձնանում է ԱԱԾ-ից։ Մեղադրանքներ են հնչում, որ ՊՊԾ-ն առանձնացնում են, որ վարչապետի դիրքերն ուժեղացնեն։ Ստորաբաժանումները երբ առանձնացվում են, դա նշանակում է, որ տվյալ գործառույթն ավելի պետք է կարեւորել։ Այսինքն, մենք այս բարեփոխումներով մեծացնում ենք ՊՊԾ-ի կարեւորությունը»։

Նույնը, Արմեն Խաչատրյանի խոսքով, վերաբերում է արտաքին հետախուզությանը․ «Սա եւս բերելու է արդյունավետության բարձրացմանը։ Եվ այնպես չի, որ մինչեւ օրս վարչապետն ազդեցություն չուներ այս երկու կառույցների հանդեպ։ Ուղղակի հիմա կարեւորում ենք այս ծառայությունների արդյունավետության բարձրացումը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ