Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մենդելի փառատոնում կայացել է Տիգրան Մանսուրյանի «Օրհներգ-նավապետ բարի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան

Մենդելի փառատոնում կայացել է Տիգրան Մանսուրյանի «Օրհներգ-նավապետ բարի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան

Չեխիայի Բռնո քաղաքում անցկացվող Մենդելի փառատոնի շրջանակներում օրեր առաջ Մարիամ Աստվածածնի համբարձման տաճարում Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի  ու երգչախմբի և հայ անվանի բարիտոն Աքսել Դավեյանի կատարմամբ, որպես չեխ հանրահռչակ կոմպոզիտոր Լեոշ Յանաչեկի Գլագոլիտիկ պատարագի նախերգանք, կայացել է հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ տվյալ առիթի և վայրի համար հեղինակած «Օրհներգ-նավապետ բարի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Այն  արժանանացել է չեխ հանդիսատեսի բարձր գնահատանքին։

Պրահայում Հայաստանի դեսպանության հաղորդմամբ, համերգին անձամբ ներկա է գտնվել Տիգրան Մանսուրյանը։