Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մենք կամ ՀԱՊԿ-ից պետք է դուրս գանք, կամ էլ մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցնենք. Գագիկ Մելքոնյան. «Մեդիալաբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը

– Պարո՛ն Մելքոնյան, ինչո՞ւ, ի վերջո, հանրությանը չեն տրամադրում վերջին երկօրյա պատերազմում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով նահատակված զինծառայողների անունները, անհայտ կորած անձանց անունները, գերեվարվածների անունները։ ՊՆ-ից «Մեդիալաբին» հաղորդում են՝ այնպես չէ, երբեք չի հրապարակվելու, բոլոր ցուցակները հրապարակվելու են միայն վերջնական ճշգրտումից հետո։ Ի՞նչն է այսքան ձգձգման պատճառը:

– Պատճառը չգիտեմ, միայն մեկ բան գիտեմ, որ երբ 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցակները հրապարակում էին, ամբողջ ժողովրդին պահում էին սարսափի մեջ։ Կան անհայտ կորածներ։ Օրինակ՝ երկու օր առաջ Ջերմուկ վերադարձան մեկ սպա և մեկ սերժանտ։ Եվ եթե այդ երկուսի անունը զոհվածների մեջ գրված լիներ, ինչ պատմության մեջ էին ընկնելու։ Դրա համար մինչև համոզված չլինեն, որ զոհված է, չեն կարող հրապարակել։

– Այսինքն՝ այս հստակեցո՞ւմն է այսքան երկար տեղի ունենում։

– Այո՛։

– Նախկինում շատ արագ էր տեղի ունենում։

– Նախկինում սխալ էր։ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հրապարակում էին, մեզ և մեր զինվորներին դուխաթափ էին անում, իսկ հակառակորդին դուխ էին տալիս, որ հրապարակում էին, թուրքն ուրախանում էր, ասում էր՝ էսքան սպանեցինք, մենք էլ ասում էինք՝ էսքան սպանվեցինք։ Դրա համար ցուցակների հրապարակումը սխալ էր։

– Տեսակետ կա, որ եթե այդ ցուցակը չեն ուզում հրապարակել, գուցե ուզում են զոհերի, վիրավորների իրական թիվը թաքցնե՞լ։

– Նման մտահոգություն չկա, ի վերջո զոհվածը զոհված է, պետք է, չէ՞, բերեն, նրան հանձնեն հողին։ Ասացի՝ երկու հոգի եկել են, և եթե հրապարակեին, որ իրենք զոհված են, հետո պարզ դառնար, որ հետ են եկել, ի՞նչ վիճակում կհայտնվեր ցուցակը հրապարակողը։

– 14-ից մինչև այսօր ցուցա՞կ են ճշտում։

– Այդ մարդիկ երկու օր առաջ վերադարձան, շատերի ճակատագիրը չգիտենք, կամ գերեվարված պետք է լինեն, կամ զոհված։ Զոհվածների դիերը հանձնել են մեզ, իսկ նրանց, որոնց չեն գտնում, չգիտենք՝ գերեվարվա՞ծ են, թե՞ զոհված։

– Պարո՛ն Մելքոնյան, սահմանին խրամատները կահավորվա՞ծ են։ Նշվում է, որ առայսօր խրամատներ կան, որ կահավորված չեն։

– Բլինդաժները սարքած են, և այն տեղերը, որտեղ մենք կանգնած ենք եղել, որ իրենք առաջխաղացում չեն ունեցել, և որտեղ որ առաջխաղացում են ունեցել, մեր հենակետերը փոփոխության են ենթարկվել։ Եվ հիմա այդ հենակետերում իրականացվում են աշխատանքներ։ Ես երեք օր առաջ եղել եմ Շորժայի հատվածում, մեր նոր դիրքերը սկսել են փորել և բլինդաժները սկսել են սարքել, կահավորում են, ընթացքի մեջ են։ Իսկ հին դիրքերը, որտեղ հին հենակետեր են, ինչպես կահավորել են այն ժամանակ, այդպես էլ կահավորված մնում են։

– Իսկ զենքի հետ կապված ի՞նչ խնդիրներ կան։ ԱԺ նախագահն էլ խոսեց այդ մասին։

– Դուք առաջին անգա՞մ եք լսում այդ մասին։ Մեր դաշնակիցը պարտավոր էր մեզ զինել, չզինեց և մինչև հիմա էլ չի զինում։ Հիմա ինքն է պատերազմի մեջ, մենք հիմա իրենից չենք նեղանում և ոչ էլ կարող ենք պահանջել, քանի որ ինքն է այլ երկրներից սպառազինություն գնում։

– Իսկ այլընտրանքային ուղիներ չպե՞տք է փնտրեինք։

– Այո՛, փնտրում ենք, և հիմա այդ ուղիներն աստիճանաբար գտնում ենք։

– ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր դուք չեք տեսնո՞ւմ։

– Ես անձամբ տեսնում եմ: Մենք կամ ՀԱՊԿ-ից պետք է դուրս գանք, կամ էլ մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցնենք։

– Դաշնակիցն իրեն դաշնակցի պես չի՞ պահում։

– Այդ երբ է ճիշտ պահել, որ նոր պետք է ճիշտ պահի, իրենք ավելի շատ Ադրբեջանին են բարեկամ, քան մեզ դաշնակից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: