Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մեր՝ այսպես կոչված, վարչապետի արտահայտությունները տարածում են թշնամիները»․ Հովհաննես Գալստյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը «Հայելի» ակումբում նշեց, որ պետք է աշխատել մարդկանց գրագիտությունն ու կրթվածությունը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի չունենանք այն պատկերն, ինչ ունենք հիմա․ «Դա շատ լավ մեզանից առաջ, մեզանից լավ հասկացել են մեր թշնամիները, իրենք հենց դրա համար էլ իշխանության բերեցին այս մարդկանց» ։

Նա անդրադարձավ նաեւ քարոզչությանն ու հակաքարոզչությանը․ «Քարոզչությունն ի՞նչ է․ խոսում է երկրի մի կարեւոր անձ, որը ազդեցություն ունի հասարակության տրամադրությունների վրա, եւ հետո իր ձեւակերպումները մեջբերումների ձեւով տարածում են, որպեսզի դրանք ավելի հեշտ հասանելի լինեն հանրությանը։ Ես ընդհանրապես չեմ նայում այդ մարդուն (Նիկոլ Փաշինյանին-Գ․Հ․), իմ ներվերը չեն հերիքում, մի քանի օր առաջ խոսել է մեր՝ այսպես կոչված, վարչապետը․․․Ու ես ի՞նչ եմ տեսնում՝ իր արտահայտությունները տարածում են մեր թշնամիները։ Այսինքն` ինքը տվել է ցիտատներ՝ տարածելու համար, որոնք ոչ թե քարոզչություն են պատերազմի մեջ գտնվող մեր երկրի համար, այլ հակաքարոզչություն՝ պատերազմի մեջ գտնվող երկրի դեմ» ։

Հովհաննես Գալստյանի խոսքով․ «Փաշինյանի մոտ մի ձեւակերպում կար, որ տարածել էր Ադրբեջանի պաշտոնյաներից մեկը, որ ՀՀ վարչապետն ասում է՝ մենք պետք է առերեսվեինք այն փաստի հետ, որ աշխարհի ոչ մի պետություն չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Եվ այդ պաշտոնյան իր կողմից ավելացնում է՝ դե պարզ է, ո՞նց պիտի ճանաչեին։ Իրենց ժողովրդի համար մեր վարչապետի արտահայտություններով մեր թշնամիները քարոզչություն են անում․․․Իսկ Փաշինյանի՝ ուտող ու քնող, անտարբեր ընտրազանգվածն էլ ասում է՝ հա, բա ճիշտ է ասում էս մարդը, ոչ ոք չճանաչեց․․․Ու որեւէ մեկը չի ասում, այ ընկեր, աշխարհում կա 24 չճանաչված երկիրը, ընդ որում՝ հիմա արդեն 22 են, որովհետեւ Դոնեցկն ու Լուգանսկն արդեն չճանաչված չեն»:

Ռեժիսորն ընդգծում է․ «Նիկոլ Փաշինյանի ասածը, թե մենք պետք է առերեսվեինք այն փաստի հետ, որ աշխարհի ոչ մի պետություն չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը, մեկ էլ կարող էր ասել Ալիեւը։ Անգամ Էրդողանը չէր ասի, որովհետեւ բերնին կգային, կասեին՝ բա Կիպրոսը, այ ընկեր․․․Մի խոսքով,այս իշխանությունները իդեալական գտածո են թշնամու պրոպագանդայի համար․․․Դրա համար եմ ասում, որ պետք է աշխատենք մեր անգրագետ մասսայի հետ, պրոպագանդան հասցնելով իրենց»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ